Անահիտ Կիրակոսյանի եւ Արտակ Սարգսյանի կրտսեր որդին՝ Մհերը, առաջին դասարանցի է. կսովորի Լեւոն Շանթի անվան թիվ 4 դպրոցում: Դերասանուհին BRAVO.am-ի հետ զրույցում նշել է, թե ինչու են հենց այս դպրոցն ընտել։
«Ընկերուհուս բալիկն այս դպրոցն է հաճախելու, ուզում էինք՝ նույն դասարանում սովորեն։ Նաեւ մոտ է Հայկիս դպրոցին, կկարողանանք կազմակերպել բալիկներին տանել-բերելը։ Դպրոցն ընտրել ենք նաեւ այն պատճառով, որ շատ տարբեր խմբակներ ունի՝ երգչախումբ, նկարչական խմբակ, իսկ Մհերը յուրահատուկ հակում ունի դեպի արվեստը»,- նշել է Կիրակոսյանը։
Դերասանուհին պատմել է, որ որդին ու ապագա դասղեկը՝ տիկին Անանյանն, արդեն հանդիպել են․ «Շատ էի մտահոգվում, որովհետեւ առաջին հանդիպումը կարեւոր է: Զրուցեցին, հարցերի պատասխանեց, շատ հուզիչ էր ինձ համար։ Մեր տան փոքրն է, հավատս չի գալիս, որ այսքան մեծացել է։ Ժամանակը շատ արագ է սլանում, պետք է հասցնել ամեն օրն ապրել ու զգալ երեխաների հետ»։
Անահիտի խոսքով՝ տղան ոգեւորված է․ «Անհամբեր սպասում է։ Շնորհավորում եմ բոլոր ընտանիքներին, որոնց երեխաներն այս տարի առաջին անգամ են գնալու դպրոց։ Թող սիրով անցնեն այդ ճանապարհը դեպի գիտելիքի աշխարհ, եթե դժվարություններ էլ լինեն, միայն հաղթահարելի»։
Տեքստը՝ Արեւիկ Իսաջանյանի/Bravo.am/
Լուսանկարները տրամադրել է Անահիտ Կիրակոսյանը
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: