×


«Գթության ոսկե շղթա» ֆիլմը կցուցադրվի Երեւանում

Սիդնեյում օգոստոսին Ավստրալիայի հայկական ֆիլմերի կինոփառատոնի բացմանը համաշխարհային պրեմիերայից հետո «Ման Փիքչըրս Փրոդաքշեն» ընկերության «Գթության ոսկե շղթա» խաղարկային-վավերագրական ֆիլմը սեպտեմբերի 14-ին կցուցադրվի Երեւանի կինոյի տան մեծ դահլիճում:

Մեկ ամիս է, ինչ ֆիլմը ներկայացված է հարյուրից ավելի միջազգային կինոփառատոների մրցույթներին եւ արդեն հասցրել է արժանանալ քառասուն մրցանակի:


Եթե նախագծի նախորդ ֆիլմերը պատմում էին Հայոց ցեղասպանության ժամանակ եվրոպական եւ ամերիկյան մարդասիրական առաքելությունների մասին, «Գթության ոսկե շղթա»-ն ներկայացնում է ամենասակավ լուսաբանված Ավստրալիայի եւ Նոր Զելանդիայի ցուցաբերած մարդասիրական օգնության մասին, որի շնորհիվ ցեղասպանությունից փրկվեցին եւ վերապրեցին հազարավոր հայեր, ասորիներ եւ հույներ:


Ֆիլմը պատմում է հոլիվուդյան հայտնի դերասան Վերնոն Ուելսը: Պատմաշարը ներկայացնում են ճանաչված պատմաբաններ, ցեղասպանագետներ եւ անկախ հետազոտողներ Ավստրալիայից եւ Նոր Զելանդիայից: Հայաստանից ֆիլմի խորհրդատուն է ՀՀ Պատմության ինստիտուտի տնօրեն, ակադեմիկոս Աշոտ Մելքոնյանը:


Նկարահանումները տեղի են ունեցել Ավստրալիայում, Նոր Զելանդիայում, Լիբանանում եւ Հայաստանում:

Ֆիլմի պրոդյուսերը եւ մտահղացման հեղինակը Մանվել Սարիբեկյանն է, սցենարի հեղինակները՝ Ջեյմս Ռոբինսը, Վալերի Գասպարյանը, ռեժիսորը՝ Արման Չիլինգարյանը, օպերատորը՝ Աշոտ Մկրտչյանը, կոմպոզիտորը՝ Արտաշես Քարթալյանը, մոնտաժի ռեժիսորը՝ Տիգրան Բաղինյանը։

Կարդալ ավելին

Quality Sign BW