×


«Բամբիռ»-ը թողարկել է «Տուր ինձ» սինգլը՝ ապագա «Մանկական խաղեր» ալբոմից

«Բամբիռ»-ը (The Bambir) վերադառնում է նոր էներգիայով. ռոք-խումբն այսօր ներկայացրել է «Տուր ինձ» ստեղծագործությունը, որը հանդիսանում է «Մանկական խաղեր» նոր ալբոմի առաջին սինգլը: Խմբի 12-րդ ալբոմի թողարկումը նախատեսված է սեպտեմբերի 18-ին:

««Տուր ինձ»-ը ձայնային եւ զգացմունքային պայթյուն է: Այն յուրօրինակ ուղեւորություն է մարդկային հույզերի ծայրահեղությունների միջեւ։ Երգը միավորում է վախը եւ զայրույթը, որը միաժամանակ ե՛ւ մաքրող է, ե՛ւ հուզիչ: Այն «Մանկական խաղեր»-ի ստեղծման հիմքերից մեկն է՝ ձեւավորելով մի ալբոմ, որը խորանում է հասունության բարդությունների մեջ՝ ստեղծելով երաժշտական ուժգին փորձառություն»,- նշված է հաղորդագրությունում:




Նարեկ Բարսեղյանը՝ խմբի գլխավոր վոկալիստ եւ կիթառահարը, «Տուր ինձ»-ը նկարագրում է որպես կատաղության եւ հիասթափության արտահայտում, որը մարդիկ հաճախ փորձում են թաքցնել առօրյա կյանքում: Ըստ Նարեկի, սա երգ է, որը պահանջում է բարձր լսել, բայց զգալ սրտի խորքում:

«Մանկական խաղեր» ալբոմի շապիկը


«Տուր ինձ»-ը հասանելի է հիմնական բոլոր երաժշտական հարթակներում:

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW