×


Տաքսու վարորդը Լիա Զախարյանին «ոչխար» եւ «անասուն» է անվանել. դերասանուհին կդիմի ոստիկանություն

Լիա Զախարյանը ինստագրամյան էջի «սթորի»-ներում պատմել է երեկ իր եւ Յանդեքսի տաքսու վարորդի միջեւ տեղի ունեցած տհաճ միջադեպի մասին:

«Սեպտեմբերի 8-ին ինձ հետ զավեշտալի դեպք է տեղի ունեցել: Դեռ տեղ չհասած՝ հասկացա, որ հասցեն սխալ եմ նշել, փոխեցի եւ արժանացա վիրավորանքների: Սկզբում չէի նկարում, հետո հասկացա՝ ապացույցներ են պետք: Ասում էի՝ մի վիրավորեք, ես ձեր աղջկա տարիքին եմ», - նշել է Զախարյանը:  

Տաքսու վարորդը նրան «ոչխար» եւ «անասուն» է անվանել: Դերասանուհին խոստովանել է, որ դեռ շոկի մեջ է. «Սպառնում էր ինձ «խփել»»:

«Այ, անասուն, ոչխար... Բա որ դու էդ ես, ես քեզ ի՞նչ ասեմ»,- տեսանյութում այսպես է դերասանուհուն պատասխանում վարորդը:

Լիան փորձել է կրքերը հանդարտեցնել. «Ամեն ինչ ապարդյուն էր: Իմ հետեւից մտավ այն հասցեն, որտեղ գնացել էի եւ ինձնից պահանջում էր ավելի գումար. 1200 դրամի փոխարեն պահանջում էր 1700 դրամ»:

Դերասանուհին պարզաբանել է, որ ընկերությանը պատմել է միջադեպի մասին, նաեւ ոստիկանություն է դիմելու՝ իրեն անձնական վիրավորանք հասցնելու համար:

«Կապ չունի՝ ինչ փոփոխություններ եմ արել, փաստ է, որ ինձ բարձրաձայն սպառնացել եւ վիրավորել են»,- եզրափակել է Զախարյանը:

Ներկայացնում ենք նաեւ Yandex Armenia-ի մեկնաբանությունը.

«Մենք նույնպես ապշած ենք կատարվածից, նման պահվածքը բացարձակապես անընդունելի է եւ խախտում է սպասարկման կանոնները. վարորդն այլեւս պատվերներ իրականացնելուց զրկված է: Մենք ակտիվ կապի մեջ ենք օգտատիրոջ հետ՝ իրավիճակը կարգավորելու եւ շտկելու նպատակով: Պատրաստ ենք համագործակցել իրավապահ մարմինների հետ հետաքննության շրջանակներում, եթե ուղեւորը որոշի դիմել ոստիկանություն»։

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW