«Եվրատեսիլ 2017»-ում Հայաստանի ներկայացուցիչ Արծվիկ Հարությունյանը դուստր է ունեցել: Ուրախալի լուրով նա կիսվել է Ինստագրամի իր էջում:
«Իմ փոքրիկ Ադրիանան ուղիղ մեկ ամսական է։ Ինչպես է ժամանակը թռչում»,- գրել է երգչուհին եւ լուսանկարներ հրապարակել իր հղիության շրջանից։
Փոքրիկ Ադրիանան ծնվել է օգոստոսի 7-ին։ Հենց այդ օրը Արծվիկը կիսվել էր իր նոր երգով եւ նշել, որ օրորոցայինը նվիրված է դստերը։ «Մեր երկար սպասված աղջիկը, ես մայր եմ դարձել»,- գրել է նա։
Թեեւ երգչուհու էջում լուսանկարներ չկան ամուսնու հետ, ավելի վաղ տված հարցազրույցներից մեկում նա պատմել էր՝ ծանոթացել են հարսանիքներից մեկի ժամանակ, հենց այդ օրն էլ հասկացել են, որ համակրում են միմյանց, սակայն շփվել սկսել են մեկ տարի անց, երբ ապագա ամուսինը՝ Հարությունը, գրել է իրեն, առաջարկել հանդիպել։
«Իմ հարսանիքը լավագույնն էր։ Մենք ամուսնացանք Իտալիայում՝ Կոմո կղզում։ Հարսանեկան արարողությունը միայն երկուսիս համար էր նախատեսված»,- պատմել էր Արծվիկը։
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: