Արսեն Գրիգորյանը միացել է երգիծական ժանրի դերասանուհի Եկատերինա Վառնավայի գլխավոր դերակատարմամբ «Drama Queen» նախագծի ստեղծագործական կազմին: Դերասանը տեղեկացրել է, որ շուտով իր դեբյուտը կկատարի այս կաբարե-շոում. հանդես է գալու որպես հաղորդավար:
«Drama Queen»-ում ներգրավված է 6 դերասան, 16 պարող՝ 8 երկրից: Շոուի պրեմիերան Կիպրոսի Լիմասոլ քաղաքում նախատեսված է հոկտեմբերի 10-ից 13-ը։
Լուսանկարը՝ instagram.com/dramaqueen.show
«Միավորում եմ ուժերս անհավանական թիմին: Մեր առաջին համագործակցությունն է կաբարե ժանրում, եւ այն պահից, երբ սկսեցինք փորձերը, պարզ էր՝ առանձնահատուկ բան է ստեղծվում: Անհամբերությամբ սպասում եմ այս աշխույժ, դինամիկ նախագիծը կյանքի կոչելուն: Թիմի էներգիան եւ ստեղծարարությունն այնքան ոգեշնչող են, եւ ես անչափ շնորհակալ եմ այս հնարավորության համար»,- գրել է Գրիգորյանը։
Նրա ներգրավվածության մասին ոգեւորությամբ հայտարարված է նաեւ նախագծի պաշտոնական էջում. «Երբ մեր թիմը ստեղծում էր շոուն, դեռ չէինք հանդիպել Արսենին։ Բայց նրան բեմում տեսնելուց հետո պարզապես չէինք կարող չհրավիրել: Նա կատարյալ է կաբարեի հաղորդավարի դերի համար։ Խարիզմա, տաղանդ եւ սեր իրենց արածի հանդեպ՝ ահա թե ինչն է միավորում մեր հիանալի մասնակիցներին։ Նրանց թարմ դուետն արդեն մեծ ներուժ ունի»,- նշված է Արսենի եւ Եկատերինայի լուսանկարներին կից տեքստում։
BRAVO.am


×
2,620





