×


Apple-ի նորույթներն արդեն հասանելի են նախապատվերի համար

Սեպտեմբերի 9-ին Apple ընկերությունն ուրախացրեց իր երկրպագուներին երկար սպասված շնորհանդեսով. ներկայացվեցին հետաքրքիր նորույթներ, որոնց նախնական պատվերները Հայաստանում Apple-ի լիազորված գործընկերների խանութ-սրահներում կմեկնարկեն սեպտեմբերի 20-ից։

Այս հոդվածում կպատմենք 16-րդ սերնդի iPhone-ի այն գլխավոր առավելությունների մասին, որոնք սարքը գրավիչ են դարձնում բոլորի համար:

Նախքան ակնարկին անդրադառնալը, հիշեցնենք, որ Apple-ի սարքավորումները պետք է ձեռք բերել միայն ընկերության լիազորված գործընկերներից, որտեղ կստանաք ոչ միայն շահավետ առաջարկներ վաճառքի առաջին օրերին, այլեւ գրագետ խորհրդատվություն որեւէ սարք կամ պաշտոնական ծառայություն ընտրելիս:


16-րդ սերնդի iPhone-ը գալիս է իր սենսացիոն iOS 18-ով: Փորձենք հասկանալ՝ ինչ առավելություններ ունի այս օպերացիոն համակարգը:

1. Հիմնական էկրանի անհատականացում

Փոխեք պատկերակների գույները, տեղերն ու չափսերը: Արագ մուտքի կոճակներն այժմ կարելի է փոփոխել ըստ ցանկության։

2. Հավելվածի գաղտնաբառերը

Այլեւս կարիք չկա հիշելու կամ գրելու տարբեր ծառայությունների գաղտնաբառերը. այժմ դրանք բոլորն ապահով կերպով պահված են ձեր հեռախոսում եւ անհրաժեշտության դեպքում սինքրոնանում են ձեր Apple սարքերի հետ։

3. Face ID-ի միջոցով հավելվածների արգելափակում եւ հավելվածները թաքցնելու հնարավորություն

Կարող եք ընտրել՝ որ հավելվածներն արգելափակել Face ID-ի միջոցով եւ որոնք թաքցնել հիմնական էկրանի վրայից։

4. Խելացի հաշվիչ

Բարդ խնդիրներ լուծելը շատ ավելի հեշտ է դարձել, քանի որ iPhone-ի հաշվիչը հեշտությամբ կարող է անել դա։

5. Դադարի կոճակը՝ տեսահոլովակ նկարահանելիս

iPhone-ի տեսախցիկը հագեցած է դադարի կոճակով, ինչը նշանակում է, որ կարող եք ամբողջական տեսահոլովակ նկարահանել միանգամից մեկ ֆայլով, պարզապես սեղմեք դադարի կոճակը, փոխեք կադրը եւ շարունակեք նկարահանումը:

Տեսնե՛նք՝ ուրիշ ի՞նչ նորություն կա 16-րդ սերնդի iPhone-ում

iPhone 16 Pro-ն հագեցած է իրական ֆոտոստուդիայով՝ բաղկացած չորս ոսպնյակներից։ Ուզո՞ւմ եք ստանալ գիշերային նկարներ։ Ո՛չ մի խնդիր։ Այժմ ստուդիական կադրեր ստանալն իրականություն է, քանի որ նույնիսկ 4K-ով կարելի է նկարահանել slo-mo տեսահոլովակներ:


iPhone 16 շարքի առավելությունը տեսախցիկի կառավարման կոճակն է, որն ավելի պարզ եւ հետաքրքիր է դարձնում նկարահանման գործընթացը:


Pro տարբերակն օժտվել է կաղապարի նոր գույնով՝ Desert Titanium, մինչդեռ պահպանվել են արդեն ծանոթ գույները՝ Black Titanium, White Titanium եւ Natural Titanium։


Թարմացվել են նաեւ iPhone 16-ի հիմնական մոդելների գույները՝ դրանք վառ Ultramarine, Teal, Pink եւ դասական սեւ ու սպիտակն են։
iPhone 16-ը եւ iPhone 16 Plus-ը տարբերվում են նորացված տեսախցիկի մոդուլով: Ի դեպ, տեսախցիկներն ավելի հզոր են դարձել, իսկ կաղապարի վրա հայտնվել է Camera Control կոճակը՝ ճիշտ այնպես, ինչպես iPhone 16 Pro-ի դեպքում։


Նախնական պատվերի ժամանակահատվածում եւ վաճառքի առաջին օրերին՝ մինչեւ սեպտեմբերի 29-ը, կարող եք ձեռք բերել նոր iPhone 16 Pro-ն ապառիկ տարբերակով Apple-ի լիազորված գործընկերների խանութ-սրահներից՝ առաջին 18 ամիսներին վճարելով սկսած ամսական ընդամենը 32945 դրամից։ Եվ այս ամենը IDBank Rocket Line-ի միջոցով։



Բացի այդ, Apple-ը մեզ ներկայացրել է եւս մի քանի նորույթ՝ AirPods ականջակալների թարմացված շարք եւ Apple Watch-ի նոր մոդելներ։

• 4-րդ սերնդի AirPods-ը հայտնվել է երկու տարբերակով՝ աղմուկի չեզոքացման ռեժիմով եւ առանց դրա:
• AirPods Max-ն օժտվել է արդեն ստանդարտ համարվող USB-C պորտով եւ հասանելի է նոր գույներով:
• Իսկ բարձրակարգ AirPods Pro-ն այժմ կարող է որոշել ձեր լսողության մակարդակը եւ ձայնը հարմարեցնել ստացված արդյունքներին։


Նոր 10-րդ սերիայի Apple Watch-ն ունի ավելի բարակ պատյան եւ էկրան, որն ավելի մեծ է, քան Apple Watch Ultra-ինը:

Apple Watch Ultra-ն նույնպես թարմացվել է մարզիկների համար նախատեսված նոր տարբերակներով, եւ վստահ ենք, որ սարքի երկրպագուները կգնահատեն։


Նոր Apple Watch-ը կարող եք նախապես պատվիրել այսօր։ Իսկ նախնական պատվերի ժամանակահատվածում եւ վաճառքի առաջին օրերին՝ մինչեւ սեպտեմբերի 29-ը, IDBank Rocket Line-ի միջոցով կարելի է ձեռք բերել նոր AirPods կամ Apple Watch ապառիկ տարբերակով՝ առաջին 18 ամիսների համար:



Նախնական պատվերներ կարելի է անել Հայաստանում Apple-ի լիազորված գործընկերների խանութ-սրահներից՝ iSpace, Mobile Centre, Vega, VLV, Ucom, iStore, Telecom Armenia, Viva Armenia։

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW