Անի Քրիստիի դուստրը դարձել է մեկ տարեկան: Երգչուհին այդ առիթով կիսվել է փոքրիկի հետ լուսանկարներով եւ խոստովանել՝ անսահման երջանիկ է:
«Դու եկար մեկ տարի առաջ ու լիովին փոխեցիր կյանքս: Քո ծնունդով ես էլ նորից ծնվեցի: Իմ կյանքը լցրիր ուրախությամբ, ջերմությամբ, խաղաղությամբ ու հաճելի անհանգստությամբ: Երջանիկ եմ ու հպարտ, որ քո մայրն եմ, եւ դու իմ գեղեցիկ դուստրն ես: Տարեդարձդ շնորհավոր, իմ արեւ»,- գրել է նա:
Անի Քրիստիի դուստրը՝ Էյվան, ծնվել է 2023 թվականի սեպտեմբերի 21-ին՝ Լոս Անջելեսում: Ավելի վաղ երգչուհին խոստովանել էր, որ մայրիկի կարգավիճակում իրեն հիանալի է զգում:
«Մայրությունը զարմանալի է, բայց միեւնույն ժամանակ էլ՝ բարդ ու անհավանական: Ամեն ինչ այդ ամենի միջակայքում է: Ողջ կյանքի ուղեւորություն է»,- գրել էր նա:


×
2,623





