Բեմը, կինը, պոեզիան եւ երաժշտությունը. Չուլպան Խամատովան երեւանյան հանդիսատեսին կներկայանա «Երազներ դաշնամուրի մասին» ներկայացում-մենախոսությամբ:
Մանդելշտամի, Պաստեռնակի, Օկուջավայի, Լեւիտանսկու, Գալիչի, Ցվետաեւայի, Պոլոզկովայի ստեղծագործությունների հիման վրա պոեզիայի երեկոն տեղի կունենա սեպտեմբերի 29-ին՝ «Արամ Խաչատրյան» համերգասրահում:
Խամատովային ուղեկցում է լատվիացի դաշնակահար Անդրեաս Օսոկինը։
«Երեկոյի ժամանակ Չուլպանը կխոսի բոլորի հետ, բայց բոլորը կլսեն իրենցը՝ գլխավորը, անհրաժեշտը։ Ոմանց համար ներկայացումը կդառնա մեդիտացիա, ոմանց համար՝ մանիֆեստ, ոմանց համար՝ խոստովանություն։ Իսկ չորրորդներն իրենց սրտերում կտանեն այն աշխարհի հույսը, որտեղ խոսքի եւ երաժշտության ներդաշնակությունն ավելի կարեւոր է, քան մարտերն ու պայքարը, իսկ արվեստը վեր է ցանկացած սահմաններից»,- նշված է հաղորդագրությունում:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: