×


Փարիզի նորաձեւության շաբաթվա ամենաաստղաշատ ցուցադրությունը

Փարիզի նորաձեւության շաբաթվա ամենաքննարկվող ցուցադրությունն այս անգամ կազմակերպել է L'Oreal Paris-ը: Ապրանքանիշի «Walk Your Worth» խորագրով տպավորիչ ու տարբերվող շոուին բազմաթիվ հանրահայտ դեմքեր են մասնակցել:

Պոդիումով քայլել են Եվա Լոնգորիան, Քարա Դելեւինը, 86-ամյա Ջեյն Ֆոնդան, Էնդի ՄաքԴաուելը, Հայդի Քլումը, Այշվարիա Ռայը, Վիոլա Դեւիսը եւ ուրիշներ:


Երեկոյի գլխավոր աստղն է եղել ապրանքանիշի դեսպան Քենդալ Ջենները, որը վերջերս կտրուկ փոխել է ոճն ու շիկահեր դարձել: Նա բացումն ազդարարել է կարմիր թափանցիկ զգեստով, իսկ Դելեւինն՝ էլի կարմիրով, փակել է շոուն:


Եվա Լոնգորիան լայն բացվածքով սպիտակ զգեստով է եղել, իսկ կրկնակի օսկարակիր Ֆոնդան փայլել է տրենչով ու մարզակոշիկներով:


Այս տարի ցուցադրությունն անցկացվել է Փարիզի կենտրոնում գտնվող Գրանդ օպերայի դիմաց ու նվիրված է եղել կանանց իրավունքների եւ հնարավորությունների ընդլայնմանը:

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW