×


Նաոմի Քեմփբելին արգելել են զբաղվել բարեգործությամբ

Սուպերմոդել Նաոմի Քեմփբելին 5 տարով արգելել են լինել բարեգործական հիմնադրամի հոգաբարձու: Հայտնի է դարձել, որ նա իր Fashion for Relief բարեգործական հիմնադրամի գումարներով հոգացել է սեփական կարիքները:

PageSix-ը պարզել է, որ գումարի մի մասը մոդելը ծախեսել է սեփական թռիչքների, թիկնապահների, սպա խնամքի եւ թանկարժեք հյուրանոցներում ապրելու համար: 2016-2022 թվականների ընթացքում բարեգործական հասույթի միայն 8,5 տոկոսն է ծախսվել նպատակային, մնացածը Քեմփբելը տնօրինել է սեփական հայեցողությամբ:


Հետաքննության արդյունքում նաեւ պարզվել է, որ մոդելի գործընկեր Բյանկա Հելմիչը բարեգործական հիմնադրամից հազարավոր դոլարների չարտոնված վճարումներ է ստացել: Հելմիչին 9 տարով է արգելվել լինել բարեգործական հիմնադրամի հոգաբարձու:

Քեմփբելը մեկնաբանել է սկանդալային նորությունն ու նշել, որ հիմնադրամի գործերով ինքնուրույն չի զբաղվել. «Մենք էլ ենք հետաքննություն անցկացնում, քանի որ իմ բարեգործական հիմնադրամը ես չեմ ղեկավարել, այլ՝ փաստաբանս: Հիմա պարզում ենք, թե իրականում ինչ է տեղի ունեցել»:


Fashion for Relief բարեգործական հիմնադրամը Քեմփբելը հիմնադրել է 2005 թվականին՝ սոցիալապես անապահով մարդկանց կենսապայմանները բարելավելու նպատակով:

Կարդալ ավելին

Quality Sign BW