×


Դաշնակահար Դենիս Մացուեւը համերգներ կտա Երեւանում

«Երեւանյան հեռանկարներ» 25-րդ միջազգային երաժշտական փառատոնի շրջանակում Երեւանում համերգներով հանդես կգա մեր ժամանակների տաղանդաշատ դաշնակահարներից Դենիս Մացուեւը:

Երաժիշտը համագործակցում է աշխարհի լավագույն նվագախմբերի եւ դիրիժորների հետ՝ ելույթ ունենալով հանրահայտ համերգասրահներում: Հայաստանյան հանդիսատեսին նա կներկայանա համերգային երկու ծրագրով:

Նոյեմբերի 8-ին «Դվին Մյուզիք Հոլլ»-ում Մացուեւը եւ ընկերները կկատարեն դասական եւ ջազային երաժշտություն՝ համեմված նմանը չունեցող իմպրովիզներով։ «Ջազը եւ դասականը» խորագրով համերգին մասնակցում են Անդրեյ Իվանովը (կոնտրաբաս), Ալեքսանդր Սինգերը (հարվածայիններ), Եկատերինա Մոչալովան (դոմրա), Բորիսլավ Ստրուլեւը (թավջութակ) եւ Սոֆյա Տյուրինան (սաքսոֆոն):


Դաշնակահարը նոյեմբերի 9-ին էլ մենահամերգով հանդես կգա «Արամ Խաչատրյան» համերգասրահում: Ծրագրում ընդգրկված են դասական երաժշտության գլուխգործոցներ. Մացուեւը կկատարի Յոհան Սեբաստիան Բախի, Լյուդվիգ Վան Բեթհովենի, Էդվարդ Գրիգի եւ Սերգեյ Պրոկոֆեւի ստեղծագործություններից:

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW