Վերջին ցուցադրությունից 6 տարի անց Victoria’s Secret-ի հրեշտակները երեկ կրկին պոդիում են բարձրացել՝ ցուցադրելու ներքնազգեստի հայտնի ապրանքանիշի նոր հավաքածուն: Նյու Յորքում տեղի ունեցած ցուցադրության բացումն արել է վարդագույն ներքնազգեստով ու հրեշտակի թեւերով Ջիջի Հադիդը:
Շոուին մասնակցել են Քեյթ Մոսը, Ադրիանա Լիման, Լիլի Մոսը, Կառլա Բրունին, Իրինա Շեյքը, Էշլի Գրեմը, Բելլա Հադիդը, Թեյլոր Հիլը եւ այլ հայտնիներ: Ոչ բոլոր մոդելներն են նախկինում համագործակցել ապրանքանիշի հետ, օրինակ՝ Քեյթ Մոսի համար այս ցուցադրությունն առաջինն էր:
Երեկոյի երաժշտական մասն ապահովել են Շերը, Blackpink խմբից Լիզան եւ երգչուհի Թայլան: Առաջին անգամ շոուի ընթացքում կատարողները միայն կանայք են եղել:
Շերը երգել է իր հիթերից «Believe»-ը, «If I Could Turn Back Time»-ն ու «Strong Enough»-ը: Նրա ելույթը երեկոյի ամենավառ պահերից էր, եւ հենց նա է ազդարարել ցուցադրության ավարտը: Իսկ վերջինը հարթակ է դուրս եկել 50-ամյա Թայրա Բենքսը: Մոդելը Victoria’s Secret-ի ծաղկուն տարիների ամենահայտնի դեմքերից էր ու, պոդիումում հայտնվելով, ոգեւորել է ներկաներին:
Թեեւ բրենդն ամեն ինչ արել է, որ հին ձեւաչափին վերադարձը տպավորիչ ստացվի, շոուի սիրահարները, կարծես, այդքան էլ գոհ չեմ մնացել ու Victoria’s Secret-ի պատմության ընթացքում ամենաձանձրալին եւ անշուքն են որակել: «Հաճելի էր, բայց դա դեռ բավական չէ: Պետք է վերադարձնել փայլուն պոդիումն ու ավելի վառ ելույթները»,- գրել են երկրպագուները:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: