Երեւանում շարունակվում են Խորհրդային Միության չեմպիոն եւ գավաթակիր «Արարատ-73» ֆուտբոլային թիմի հաղթանակներին եւ գլխավոր մարզիչ Նիկիտա Սիմոնյանին նվիրված «Ոսկե դուբլ» սպորտային դրամայի նկարահանումները:
Ֆիլմում ներգրավված է դերասանուհի Դիանա Մալենկոն: Նա սոցցանցային էջերում լուսանկարներ է հրապարակել նկարահանման հրապարակից եւ ցույց տվել 70-ականների ոճով իր կերպարը:
Համատեղ կադրով է կիսվել նաեւ ֆիլմի ռեժիսոր Մհեր Մկրտչյանը: «Թատրոնում մասնագիտական «գեշ» աճ ապրած շատ սիրուն Մալենկո»,- գրել է նա:
«Արարատ-73» ֆիլմում գլխավոր մարզչի դերում ռուս դերասան Եգոր Բերոեւն է, նկարահանվում են նաեւ Բաբկեն Չոբանյանը, Անդրանիկ Խաչատրյանը, Անդրանիկ Մանուկյանը, Դավիթ Մանոյանը, Միքայել Արամյանը, Արծրուն Չոբանյանը, Սեր Մովսիսյանը, Լեւս Դավթյանը, Սոֆյա Դոնյանցը, Քսենիա Ալֆերովան, Անահիտ Կիրակոսյանը, Միլենա Ղազարյանը եւ ուրիշներ:
Լուսանկարները՝ Էդուարդ Գրիգորյանի


×
2,937





