Այս շաբաթը բավական ակտիվ է եղել սուպերմոդել Քենդալ Ջենների համար. նա հայտնվել է M Le Magazine Du Monde-ի նոյեմբերի համարի շապիկին եւ կիսվել ամսագրի համար արված նոր ֆոտոշարքով:
Լոս Անջելեսում մոդելը ներկա եղել Հայլի Բիբերի կազմակերպած երեկույթին: Միջոցառմանը մասնակցել է նաեւ նրա քույրը՝ Քայլի Ջենները, որի հետ լավ ժամանակ են անցկացրել ու տեսանյութերով կիսվել:
28-ամյա Քենդալը մեկ այլ ֆոտոշարք էլ ունի՝ արված իտալական Calzedonia ապրանքանիշի համար, լուսանկարիչը Յուլյա Գորբաչենկոն է: Նոր լուսանկարներում նա ցույց է տվել սլացիկ կազմվածքն ու երկար ոտքերը:
Посмотреть эту публикацию в Instagram
Օրեր առաջ սուպերմոդելը Schiaparelli-ի գայթակղիչ սեւ զգեստով մասնակցել է Ամերիկյան կինոակադեմիայի թանգարանի գալա երեկոյին:
Посмотреть эту публикацию в Instagram


×
2,219






