Ռուսաստանաբնակ երգչուհի Գայանա Խաչատրյանը հիանալի է ելույթ ունեցել «Ну-ка, все вместе!» երաժշտական մրցույթի 6-րդ եթերաշրջանում: Նրա ելույթի ժամանակ ոտքի են կանգնել ժյուրիի բոլոր անդամները՝ 100 հոգի: Գայան կատարել է Ալիշա Քիզի «Girl on Fire» երգն ու անցել է կիսաեզրափակիչ փուլ:
Ելույթից առաջ Խաչատրյանն ասել է, որ հատուկ որեւէ տեքստ չի պատրաստել, պարզապես ցանկանում է՝ բոլորը տեսնեն ու զգան իր հոգին: Իսկ ելույթից հետո այսպիսի գրառում է կատարել Ինստագրամում.
«Փոքրիկ Գայանեի երազանքը կատարվել է: Ես դա արեցի: Հույզերն անսահման են, շնորհակալություն բոլորին՝ աջակցության, հաղորդագրությունների ու զանգերի համար: Չէի կարող պատկերացնել, որ ելույթս այսքան քննարկված կդառնա»:
29-ամյա Խաչատրյանը որոշակի դադարից հետո է վերադարձել բեմ. նախ նա ընտանիք է կազմել, ապա որդի ունեցել: Երգչուհին պատմել է, որ ամուսինն է իրեն ոգեշնչել վերադառնալ բեմ՝ նշելով, որ յուրահատուկ ձայն ունի, եւ մարդիկ պետք է լսեն իր կատարումները: Ամուսինն ու որդին ներկա են եղել հաղորդմանը:
19 տարեկանում նա մասնակցել է «Հայաստանի ձայնը» նախագծի երրորդ եթերաշրջանին եւ հասել մինչեւ եզրափակիչ:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: