×


Անահիտ Սիմոնյան. «Այն ժամանակ ներեցի իմ ապագա ամուսնուն, բայց ընկերուհուս դավաճանությունը չներեցի»

Երգչուհի, դիզայներ Անահիտ Սիմոնյանը սոցցանցերում հետեւորդների հետ քննարկել է դավաճանության թեման՝ կիսվելով նաեւ անձնական պատմություններով: Նա նշել է, որ երկու անգամ իրեն դավաճանել են ամենամտերիմ մարդիկ:

«Իսկապես ծանր հարված է, որին ոչ մի կերպ չես սպասում: Դա ոչ միայն դավաճանութուն է, այլեւ վստահության ու համատեղ հիշողությունների ոչնչացում: Նշանադրությանս նախօրեին ինձ դավաճանեց ամենամտերիմ ընկերուհիս: Երբեք այս մասին չեմ խոսել: Բնականաբար, այդ աղջկա անունը չեմ տա, քանի որ նա արդեն երեխա ունի: Իմ մարդկայնությունն այդքան չի վերացել, որ նման կերպ խայտառակ անեմ իրեն»,- պատմել է Սիմոնյանը:

Նա անկեղծացել է, որ միջադեպը պատահել է տարիներ առաջ, երբ նշանդրեքին հաշված օրեր էին մնացել, ինքն էլ արդեն մատանի էր կրում: Հենց այդ ընկերուհու հետ է քննարկել միջոցառման հետ կապված տարատեսակ հարցեր՝ զգեստի ընտրությունից մինչեւ դիմահարդարումը.

«Այդ օրերին է կապ ունեցել իմ ապագա ամուսնու հետ: Իսկական շոկ ապրեցի: Շատերդ եք նրան ճանաչում, անունը չեմ տա: Ներեցի իմ ապագա ամուսնուն, բայց նրան չներեցի, միայն՝ իմ ներսում, որպեսզի ջղայնությամբ լցված չապրեմ: Անցան տարիներ, փորձեց խոսել հետս ու բացատրություններ տալ, որ շփման սկզբնաղբյուրն ինքը չի եղել, բայց ինձ համար էլ տարբերություն չկար. դու լինեիր այնպիսի ընկերուհի, որը կկանգնեցներ այդ ամենը»:

Սիմոնյանը նշել է, որ ամբողջությամբ նմանատիպ իրավիճակ իր հետ պատահել է այն ժամանակ, երբ որդին՝ Արմանը, 3-4 տարեկան էր: Ընկերուհին, որը եւս հայտնի է, նույն կերպ է վարվել հետը: Դրանից հետո է դաս քաղել, որ երբեք ոչ մի ընկերուհու չի կարելի մոտ թողնել ընտանիքին ու հարաբերություններին:

«Երբեք չես կարող պատկերացնել՝ որտեղից հարված կստանաս մեջքիդ: Կարծում եմ՝ այդ ամենի պատճառը նախանձն է: Առաջին ընկերուհիս ամուսնուս շատ վաղուց էր ճանաչում, ու նրանց միջեւ անգամ ֆլիրտ չէր եղել, բայց նման քայլի դիմեց, երբ իմացավ մեր ամուսնության մասին: Նախանձն այնքան էր խեղդում, որ փորձեց այդ քայլով վրեժխնդիր լինել»,- ավելացրել է նա:

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW