«Մանկական Եվրատեսիլ 2021» մրցույթի հաղթող Մալենան նոր ֆոտոշարք է ներկայացրել Լոս Անջելեսից, որտեղ բնակություն է հաստատել մայրիկի՝ դերասանուհի Աննա Մանուչարյանի հետ:
Երգչուհու ոճը բավական համարձակ ու բաց է, ինչն էլ բազմաթիվ քննարկումների ու մեկնաբանությունների առիթ է տվել սոցցանցերում եւ լրատվամիջոցներում: Նա կարճ կիսաշրջազգեստով է, իսկ կորսետի տեսքով վերնահագուստը բացվածքով է:
«Ես ողջ եմ»,- ինստագրամյան էջի «սթորի» բաժնում այսպես է մեկնաբանել շարքը:
Թեեւ Մալենան նաեւ դրական կարծիքների ու գովասանքների է արժանացել, բայց քիչ չեն եղել նրանք, ովքեր նշել են, որ հագուկապը չի համապատասխանում երգչուհու տարիքին:
17-ամյա Մալենան դրանից առաջ էլ մեկ այլ ֆոտոշարք էր տեղադրել Ինստագրամում ու գրել. «Երբ 17 տարեկան ես, անցնում ես ինքնության ճգնաժամի միջով»:
View this post on Instagram


×
4,066






