Պլաստիկ վիրաբույժ, հաղորդավար Սիրուն Մինասի եւ ֆինանսիստ Ռաֆայել Վարդանյանի ընտանիքում համալրում է սպասվում: Այդ մասին պարային ու տարբերվող տեսանյութով հայտնել է Մինասը:
Իսկ դրանից առաջ նա ընտանեկան լուսանկարներ է հրապարակել ու ցույց տվել, թե ինչպիսին է եղել փոքր տարիքում:
Посмотреть эту публикацию в Instagram
Ավելի վաղ BRAVO.am-ի «Եվ խոսեց սերը» շարքում Մինասն ու Վարդանյանը պատմել են իրենց երեխաների՝ Վարդանի ու Էսթերի մասին:
«Ծնող դառնալուց հետո շատ բան չի փոխվել, բացի նրանից, որ նորմալ չենք քնում: Պատասխանատվություն կար ու մնացել է, հիմա եռանդն է շատացել՝ 2 շատ կարեւոր մոտիվացիա ունենք: Բաներ կան, որ Վարդանն է ինձ մոտիվացրել, մյուսների դեպքում՝ Էսթերը: Նրանք մեզ ստիպում են, որ իրենց համար ավելին անենք ու ավելի լավը լինենք»,- ասել էր Սիրուն Մինասը:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: