×


Ծնվել է Մարգո Ռոբիի առաջնեկը

Դերասանուհի Մարգո Ռոբին եւ պրոդյուսեր Թոմ Էքերլին ծնողներ են դարձել, հայտնում է Harper’s Bazaar-ը:

Ամսագրի տեղեկություններով՝ երեխան լույս աշխարհ է եկել հոկտեմբերի 17-ին: Զույգը պաշտոնական հայտարարությամբ դեռ հանդես չի եկել:  


Daily Mail-ի տեղեկություններով՝ Մարգո Ռոբին որդի է ունեցել: Դերասանուհու հղիության մասին հայտնի է դարձել հուլիսին, երբ պապարացիները նրան նկարել են Իտալիայում հանգստի ժամանակ:

Մարգո Ռոբին եւ Թոմ Էքերլին ծանոթացել են 2013 թվականին՝ «Ֆրանսիական սյուիտ» ֆիլմի նկարահանումների ժամանակ:


«Թոմի հետ ամուսնացել եմ, որովհետեւ նա Լոնդոնում ամենագեղեցիկ տղան էր: Ծանոթացել ենք, երբ նա դեռ ռեժիսորի օգնական էր, ընդ որում՝ պետք է ասեմ, որ նրանք չնչին աշխատավարձ են ստանում: Սկզբում թաքցնում էի իմ զգացմունքները՝ վախենալով, որ նա ինձ չի սիրի, ու այդպես էլ մեկ տան մեջ ապրող հարեւաններ կմնանք: Ինքս ինձ ասում էի. «Մարգո, հիմար մի եղիր, նա քեզ պես մինչեւ ականջների ծայրը չի սիրահարվի, ուշքի արի, հանկարծ զգացմունքներիդ մասին չասես նրան»»,- խոստովանել է դերասանուհին: Մանրամասները կարող եք կարդալ այստեղ:

Կարդալ ավելին

Quality Sign BW