×


Մահացել է Քուինսի Ջոնսը

91 տարեկանում Լոս Անջելեսում իր տանը մահացել է ամերիկացի հանրահայտ կոմպոզիտոր եւ պրոդյուսեր Քուինսի Ջոնսը, հայտնում է Billboard-ը՝ հղում կատարելով երաժշտի ընտանիքին:

Քուինսի Ջոնսը կարիերայի ընթացքում 28 անգամ արժանացել է Գրեմմի մրցանակի՝ առաջադրվելով շուրջ 80 անգամ, իսկ 1992 թվականին Գրեմմի լեգենդի մրցանակ է ստացել։


Նա բոլոր ժամանակների ամենավաճառվող ալբոմի՝ Մայքլ Ջեքսոնի «Thriller»-ի (1982) պրոդյուսերն է: Թողարկել է նաեւ փոփ-աստղի մյուս երկու ամենահաջող ալբոմները («Off the Wall» (1979), «Bad» (1987)):


Քուինսի Ջոնսն աշխատել է Ֆրենկ Սինատրայի, Ռեյ Չարլզի, Արետա Ֆրանկլինի ու այլ հայտնիների հետ: Սաունդթրեքեր է գրել 50-ից ավելի ֆիլմերի եւ հեռուստատեսային նախագծերի համար: 70-ամյա կարիերայի ընթացքում ստեղծագործել է երաժշտական բոլոր ժանրերում՝ ջազ, բլյուզ, սոուլ, ֆանկ, R&B, դիսկո, ռոք, ռեփ:

Կարդալ ավելին

Quality Sign BW