BRAVO.am-ը ներկայացնում է, թե հայկական շոու-բիզնեսի որ ներկայացուցիչներին են ամենաշատն անդրադառնում մեդիայում եւ ինչ թեմաների շուրջ:
Մեդիամաքս մեդիա ընկերության ԶԼՄ-ների մոնիտորինգի, վերլուծության եւ գնահատման MaxMonitor համակարգի օգնությամբ պարզեցինք այն հայտնիներին, ովքեր ամենաշատն են գտնվել լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում հոկտեմբեր ամսվա ընթացքում:
Մոտ 150 լրատվական կայքերի հոկտեմբեր ամսվա դիտարկման արդյունքներով ամենից շատ հիշատակված հայտնիների եռյակն է՝
• Իվետա Մուկուչյան՝ 104 հիշատակում,
• Սիրուշո ՝ 93 հիշատակում,
• Արփի Գաբրիելյան՝ 50 հիշատակում:
Ներկայացնենք հիշատակումների հիմնական բովանդակությունը.
Հոկտեմբերին հայկական մեդիայում հիշատակումների թվով առաջատարն Իվետա Մուկուչյանն է: Կայքերն անդրադարձել են նրա մասնակցությամբ համերգներին, նաեւ ներկայացրել լուսանկարներ նոր տեսահոլովակի նկարահանումներից: «Շուտով հասանելի կլինի մի պատմություն, որը ստեղծվել է ձեզ համար»,-գրել էր երգչուհին:
Մուկուչյանը հետեւորդների հետ կիսվել է ուրախալի լուրով, որ ինքն ու Արամ MP3-ն տեւական դադարից հետո համատեղ ելույթ են ունեցել. «Երկար սպասված վերամիավորումը՝ 8 տարի անց մեր «Դաշտերով» դուետը կրկին բեմում է»:
Երկրորդ հորիզոնականում Սիրուշոն է: Նա պատմել է, թե ինչպես են ծնվում իր սիրային երգերը. «Ոգեշնչվում եմ ընկերներիս պատմություններով: Եթե իմ մասին լինեին երգերս, ուրեմն՝ ես ամիսը մեկ պետք է բաժանվեի, կամ էլ նման ինչ-որ բան լիներ»:
Հոկտեմբերին լրացավ երգչուհի Սյուզան Մարգարյանի 63-ամյակը: Սիրուշոն շնորհավորել է մայրիկին նաեւ առցանց տիրույթում եւ լուսանկար հրապարակել:
Посмотреть эту публикацию в Instagram
Կայքերում լայն տարածում գտավ երգչուհու հրապարակած այն տեսանյութը, որում «ռիլ» նկարահանելու պահին ընկնում է աթոռից: Նա նաեւ կիսվել է որդու հետ փարիզյան ուղեւորության հետաքրքիր դրվագներով:
Արփի Գաբրիելյանը երրորդ հորիզոնականում է: Հոկտեմբերին մեծ էկրան բարձրացավ Գրիգ Վահրամյանի «Բախտի տերը» գեղարվեստական ֆիլմը, որում գլխավոր հերոսուհիներին՝ երկվորյակ քույրերին, մարմնավորում է դերասանուհին: Նա նշել է, որ թեեւ բարդ էր միաժամանակ երկու կերպար կերտել, բայց եւ շատ հետաքրքիր, իսկ նկարահանումների արդյունքում սովորել է գյուղական հետաքրքիր առօրյա կյանքին:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: