Բրիտանացի երգիչ Քրեյգ Դեյվիդն առաջին անգամ ելույթ կունենա Հայաստանում: Դեկտեմբերի 2-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում նա հանդես կգա մեծ համբավ վայելող իր TS5 շոուով։ Համերգը տեղի կունենա «Հայա» փառատոնի շրջանակում:
7 Days, Fill Me In եւ Walking Away հիթերն արտիստը կկատարի այս շոուի համար ստեղծված բացառիկ ռեմիքսներով։ Քրեյգ Դեյվիդը կներկայանա ոչ միայն որպես երգիչ, այլեւ որպես DJ։
«TS5-ը բացառիկ փակ երեկույթ էր՝ կազմակերպված արտիստի Մայամիի պենտհաուսում, իսկ այժմ այն դարձել է սենսացիա՝ միավորելով արդեն սիրված եւ ժամանակակից հիթերը R&B, Garage եւ House ժանրերում։ Քրեյգն իր TS5 շոուն ցուցադրել է աշխարհի խոշոր դահլիճներում՝ Լոնդոնից մինչեւ Լոս Անջելես, «Գլաստոնբերի»-ից մինչեւ O2 Academy Brixton»,- հայտնում են համերգի կազմակերպիչները:
Քրեյգ Դեյվիդի հիթերից մեկն էլ Սթինգի հետ Rise & Fall զուգերգն է, որն առաջատար հորիզոնականներ է զբաղեցրել երաժշտական վարկանիշային աղյուսակներում: Երգը գրվել է Սթինգի Shape of My Heart երգի հիման վրա:
«Հայա»-ի շրջանակում Երեւանում հանդես են եկել Zaz-ը, 50 Cent-ը, Led Zeppelin Symphonic-ը, Հաուսերը: Փառատոնի հիմնադիրն է «Երեւանյան հեռանկարներ» միջազգային երաժշտական փառատոնի տնօրեն Սոնա Հովհաննիսյանը:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: