Elie Saab նորաձեւության տունը 45-ամյակի առթիվ Սաուդյան Արաբիայի Ալ-Ռիադ քաղաքում կազմակերպել է «1001 Seasons of Elie Saab» շոուն, որին հայտնի բազմաթիվ հյուրեր են ներկա եղել։
Ալ-Ռիադի ամենամյա ձմեռային փառատոնի շրջանակում լիբանանցի դիզայները ցուցադրել է 300 նմուշից բաղկացած հավաքածու։ Ապրանքանիշի նոր հավաքածուն հատուկ ստեղծվել է այս միջոցառման համար ու ոգեշնչված է եղել «Հազար ու մի գիշեր» արաբական հեքիաթներից։
«1001 Seasons»-ը կարողացել է միավորել Ջենիֆեր Լոպեսին, Սելին Դիոնին, Հոլի Բերիին, Քամիլա Կաբելյոյին եւ արաբական աշխարհում հայտնի շատ դեմքերի։ Հագուստները ներկայացրել են սուպերմոդելներ Ադրիանա Լիման, Սառա Սամպայոն, Քենդիս Սուեյնփոլն ու Իզաբելի Ֆոնտանան, գրում է Vogue Arabia-ն։
Նախ Հոլի Բերին է հյուրերին հիացրել իր զգեստով, որով ներկայացել էր 2002 թվականի «Օսկարի»-ն։ Հենց այս զգեստով է եղել դերասանուհին, երբ վերցրել է բաղձալի արձանիկն ու Էդրիեն Բրոուդիի հետ անսպասելի համբուրվել բեմում։ Ի դեպ, նա առաջին անգամ է հանդիպում դիզայներ Սաաբին՝ նրա հեղինակած զգեստը հագնելուց 22 տարի անց:
Посмотреть эту публикацию в Instagram
Իսկ երբ Հոլի Բերին առաջին շարքում զբաղեցրել է իր տեղը, պոդիումում սկսվել է երաժշտական հրավառություն։ Ջենիֆեր Լոպեսն իրեն հատուկ կրակոտ ելույթ է ունեցել։ Կաբելյոյի ելույթի ժամանակ էլ ուշադրության կենտրոնում են հայտնվել հավաքածուի շատ կանացի եւ նուրբ զգեստները։
Երեկոն չէր կարող անցնել առանց արաբական երաժշտության, որը ներկայացրել են Նենսի Աջրամն ու Ամր Դիաբը։ Իսկ վերջում նախատեսված էր Փարիզի Օլիմպիական խաղերի բացման արարողության ժամանակ հուզիչ կատարումով աչքի ընկած Սելին Դիոնի ելույթը։ Այս անգամ էլ նա իր գեղեցիկ ձայնով մինչեւ հոգու խորքը հուզել է ներկաներին ու նրանց ոտքի հանել։ Դիոնը շքեղ տեսք է ունեցել ապրանքանիշի փայլուն զգեստով։
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: