×


Անահիտ Մանուկյանը եւ Հայկ Հովհաննիսյանը թեժացրել են իրենց սիրավեպի թեման

Դերասաններ Հայկ Հովհաննիսյանը եւ Անահիտ Մանուկյանը որոշել են թեժացնել իրենց հավանական ռոմանտիկ հարաբերությունների մասին խոսակցությունները:

Ինստագրամյան «Սթորի»-ներում նրանք նոր տեսանյութով են կիսվել, որում ջերմ գրկախառնվում են եւ վայելում միմյանց ընկերակցությունը խնջույքի ժամանակ: Հայկը ժեստերի լեզվով նաեւ խոստովանում է, որ սիրում է Անահիտին:


Օրեր առաջ էլ Հովհաննիսյանը համատեղ լուսանկար է հրապարակել, դե, իսկ շատերը շտապել են շնորհավորել ու խոստովանել, որ երկուսին էլ սիրում են, սակայն քիչ չեն օգտատերերը, որոնք հետաքրքրվել են՝ արդյոք նրանք իսկապես միասին են:

Կարդալ ավելին

Quality Sign BW