×


Երվանդ Քոչարի թանգարանից անհետացել է նկարչի 7 ստեղծագործություն՝ մոտ 500.000 դոլար արժողության

«Երվանդ Քոչարի ժառանգությունը վտանգված է, Հայաստանի պետությունը կարող է կանգնել փաստի առաջ», հայտնել են «Քոչար» մշակութային հիմնադրամից՝ տեղեկացնելով, որ Երվանդ Քոչարի թանգարանից անհետացել են նկարչի 7 ստեղծագործություններ՝ մոտ 500 հազար դոլար արժողության:

«Այդ մասին ահազանգվել է նաեւ ՀՀ կառավարությանը, այժմ գործը ՀՀ քննչական կոմիտեում է: Թանգարանում գտնվող պետական գույք հանդիսացող ստեղծագործությունների բնօրինակ լինելու, ինչպես նաեւ ապօրինի գործարքների հետ կապված կասկածներ եւս կան»,- նշված է հաղորդագրությունում:

Երվանդ Քոչարի որդին՝ կինոռեժիսոր Ռուբեն Քոչարը, եւ փաստաբան Տիգրան Աթանեսյանն այս առիթով փաստեր են ներկայացնելու վաղը:

Կարդալ ավելին

Quality Sign BW