Նիկոլ Քիդմանը լուսանկարվել է GQ ամսագրի համար եւ պատմել Babygirl էրոտիկ թրիլլերի մասին: Դերասանուհին նոր ֆիլմում հանդես է գալիս գլխավոր դերով եւ 28-ամյա խաղընկերոջ հետ նկարահանվել է բաց տեսարաններում:
57-ամյա Քիդմանը պարզաբանել է, թե, լինելով առաջին կարգի աստղ, ինչու է համաձայնել խաղալ էրոտիկ ֆիլմում. «Սարսափելի ու միաժամանակ էլ գրավիչ էր: Նկարահանվեցի, որովհետեւ ինձ պետք էր: Երբեք չեմ խուսափել էկրանին սեքսուալ երեւալ: Ռեժիսորն ուզում էր ֆիլմ նկարահանել ազատագրման ու կնոջ հաճույքի մասին, ես էլ ցանկացա մասնակցել դրան»:
Հալինա Ռեյնի ֆիլմում դերասանուհին մարմնավորում է տեխնոլոգիական ընկերության 50-ամյա տնօրենի, որը սիրավեպ է սկսում 20-ամյա նոր աշխատակցի հետ, որին մարմնավորում է Հարիս Դիքինսոնը: Հերոսուհին երջանիկ ամուսնացած է, բայց սեռական առումով բավարարված չէ: Ամուսնու դերում Անտոնիո Բանդերասն է:
Քիդմանը խոստովանել է, որ նկարահանումներն անհետեւանք չեն անցել. գիշերները սկսել է մղձավանջներ տեսնել ու հաճախասրտություն ունենալ: Նա անկեղծացել է, որ այս ֆիլմն իրեն ավելի բարդ է տրվել, քան 1999 թվականին նկարահանված «Լայն փակված աչքերով» ֆիլմը: Կուբրիկի էրոտիկ դրամայի ստեղծման ընթացքը 15 ամիս է տեւել, ինչից հետո Նիկոլ Քիդմանն ու Թոմ Քրուզն ամուսնալուծվել են:
Ավելի վաղ Քիդմանը խոսել էր տարիքի հետ առաջացած դժվարությունների մասին: Նա պատմել էր, որ հիմա քիչ հետաքրքիր դերերի առաջարկներ է ստանում ու վախենում է, որ հասել է տարիքային այն շեմին, որից բազմաթիվ դերասանուհիներ են սարսափում Հոլիվուդում:
Կարիերան ավարտելու փոխարեն, ինչի մասին եւս մտածել է, Քիդմանը հիմնել է սեփական պրոդյուսերական ընկերությունը՝ Blossom Films-ը, որի ամենամեծ ձեռքբերումներից մեկը «Մեծ փոքր սուտ» սերիալն է:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: