Հայաստանում Կանադայի դեսպան Էնդրյու Թըրները եւ դերասանուհի Միլենա Վարդանյանն օրեր առաջ ամուսնացել են: Վարդանյանը հարսանիքի առաջին կադրերը տրամադրել է BRAVO.am-ին ու պատմել օրվա անմոռանալի պահերի մասին:
Դերասանուհին խոստովանել է, որ հարսանիքը կազմակերպել են Երեւանի գեղեցիկ սրահներից մեկում, ամեն ինչ նրբաճաշակ եւ տարբերվող է եղել, իսկ հարսի զգեստը շատ հեշտ է ընտրել:
«Ջերմ ու մտերմիկ մթնոլորտում ենք նշել: Ներկա էին մեր ընտանիքների անդամները, ընկերներն ու գործընկերները: Այդ օրը չենք մոռանա: Ընտանիքի ստեղծումն ու պսակադրությունը կարեւոր են զույգի համար: Անհնար է չհուզվել, երբ հայրն իր դստերն ուղեկցում է խորանի մոտ: Ու, իհարկե, ամուսնուս հույզերը, երբ նա ինձ առաջին անգամ տեսավ հարսանեկան զգեստով, աննկարագրելի էին»,- ասել է Միլենա Վարդանյանը:
Նա ավելացրել է, որ բազմաթիվ հյուրեր են ունեցել Կանադայից. իրենց կարեւոր օրվան ներկա են եղել Թըրների ընտանիքն ու ընկերները: Դերասանուհու խոսքով՝ բոլորն էլ հիացել են Հայաստանի մշակույթով ու մարդկանց հյուրընկալությամբ:
«Հարսանիքին ներկա մեր բոլոր մտերիմներն ամենաջերմ տպավորություններն ու հիշողություններն ունեն: Մինչեւ հիմա էլ շարունակում ենք շնորհավորանքներ ստանալ: Հարսանիքից դեռ մի քանի օր է անցել ու առանձնակի փոփոխություններ չեմ հասցրել զգալ իմ կարգավիճակի հետ կապված, քանի որ միանգամից ընկղմվել եմ աշխատանքի մեջ: Սերիալում եմ նկարահանվում, որը կցուցադրվի «Արմենիա TV»-ով»,- ավելացրել է Վարդանյանը:
Պատրաստեց՝ Հասմիկ Բաբայանը
Լուսանկարները՝ Տիգրան Ասլանյանի
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: