×


«Հիմար պատրվակ կհորինեմ գալուս համար, ճշտելու համար՝ կմնա՞ս». Արեւիկ Գեւորգյանի եւ Վարուժան Մարգարյանի ռոմանտիկ հոլովակը

«… իսկ աշխարհում իսկապես քաոս է առանց մեկս մյուսի»՝ այսպես է կոչվում Արեւիկ Գեւորգյանի ու Վարուժան Մարգարյանի պոետիկ նոր հոլովակը:

Դերասաններն Արեւ Թովմասյանի հեղինակած տողերով շատ հուզիչ երկխոսում են միմյանց հետ ու «մի քանի հարյուր անգամ իրար ասում՝ գնա, լուրջ, գնա»:



«Մի քանի հարյուր անգամ հիմար պատրվակ կհորինեմ գալուս համար, ճշտելու համար՝ կմնա՞ս»,- հարցնում է Մարգարյանը, իսկ Գեւորգյանը պատասխանում. «Ու կմնաս էլի՝ կարծելով, թե գլուխդ ծնկներիս է, ու ես անվերջ խոսում եմ կյանքի մասին»:

«Ու կթվա, թե թունդ հարբած ենք՝ ոչինչ չհիշելու չափ, ու ոչնչի չկա չափ»,- ասում են նրանք իրար:

Եվ Մարգարյանն ավելացնում է. «Ու կթվա, թե աշխարհում քաոս է առանց մեկս մյուսի», Գեւորգյանն էլ լրացնում նրան. «Իսկ աշխարհում իսկապես քաոս է առանց մեկս մյուսի»:

Վարուժան Մարգարյանը BRAVO.am-ին պատմել է, որ նախկինում էլ պոեզիա կարդացել է, սակայն դրանք եղել են սեփական ստեղծագործությունները: Իսկ Արեւիկ Գեւորգյանի հետ որեւէ բան նկարահանելու գաղափարն առաջացել է մոտ 2 տարի առաջ:

«Երկկողմանի ցանկություն էր: Շատ էի ուզում, որ այն կյանքի կոչենք ու ժամանակ առ ժամանակ Արեւիկին հիշեցնում էի մեր մտահղացման մասին: Ամեն անգամ տարբեր պատճառներով չէր ստացվում եւ հետաձգվում էր։ Վերջերս հստակ խոսեցինք ու որոշեցինք, որ այս անգամ իսկապես անում ենք: Սկսեցինք փնտրել, թե ինչ ենք ներկայացնելու ու մի քանի տարբերակից ընտրեցինք այս մեկը: Չի բացառվում, որ հետագայում էլի կնկարահանենք»,- նշել է դերասանը:

Նա ավելացրել է, որ նկարահանումն արագ են իրականացրել, սակայն դրան հասնելու ճանապարհն է երկար ու բազմաբովանդակ ստացվել: Սեփական փորձով նա որերորդ անգամ հետեւյալում է համոզվել. «Ամեն բան լինում է այն պահին, երբ որ պետք է: Երեւի, այս գործն էլ պատահական չի ընտրվել: Այն դեպքերից էր, որ հասկացա, թե ամեն ինչ զգացմունքայնության տեսանկյունից որքան ճիշտ է ընթանում: Գուցե, ներսումս ասելիք կար, որ այս աշխատանքի շնորհիվ արտահայտեցի»:

Պատրաստեց՝ Հասմիկ Բաբայանը
Տեսանյութը՝  vtstudio.am

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW