Աշոտ եւ Մելանյա Ղազարյանները 48 տարի է՝ ապրում են մեկ հարկի տակ եւ իրենց օրինակով ապացուցում, որ տարիների հետ սերը չի նվազում: Ամերիկաբնակ ամուսինների համար երեկվա օրը տոնական է եղել, եւ այդ մասին դերասանը գրել է սոցցանցային իր էջերում:
«Ծնունդդ շնորհավոր, Մելան ջան: Շատ շնորհակալ եմ իմ ճակատագրին, որ մենք հանդիպել ենք: Ես ամեն առավոտ խնդրում եմ Աստծուն, որ քեզ անսահման առողջություն տա: Դու իմ գոյության հանճարն ես»,- գրել է Ղազարյանը:
Նոր գրառմամբ հումորիստն, ասես, վերահաստատել է մեզ հետ զրույցում տարիներ առաջ արտահայտած միտքը, որ տիկնոջ դերն իր կյանքում անսահման մեծ է:
«Ես ամեն առավոտ շնորհակալություն եմ հայտնում Աստծուն, որ ինձ Մելան է տվել։ Ասում են, չէ՞, սերը գոյության հանճարն է միակ, ես էլ ասում եմ՝ Մելանն իմ գոյության հանճարն է միակ, կան իմ կողքն այլ հանճարներ եւս՝ զավակներս, թոռներս, բայց Մելանի դերն իմ կյանքում աննկարագրելի մեծ է»,- ասել էր Աշոտ Ղազարյանը:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: