×


«Արմմոնո Plus» փառատոնի շրջանակում կայացել է «Սասունցի Դավիթ» մոնոներկայացման պրեմիերան

«Արմմոնո Plus» միջազգային 8-րդ թատերական փառատոնի շրջանակում կայացել է Արմեն Քուշկյանի «Սասունցի Դավիթ» մոնոներկայացման պրեմիերան, որի բեմադրությունն իրականացրել է ՀՀ վաստակավոր արտիստ Նարինե Գրիգորյանը։

«Արմմոնո Plus» թատերական փառատոնն «Արմմոնո» միջազգային թատերական փառատոնի հավելվածն է: Այն մի հարթակ է, որտեղ երիտասարդ թատերական գործիչները կարող են ներկայացնել իրենց աշխատանքները: Լավագույն մոնոներկայացումները կցուցադրվեն նաև «Արմմոնո» միջազգային թատերական փառատոնի հիմնական փուլում, որը կկայանա 2025 թվականին: Փառատոնի շրջանակում ցուցադրվել է շուրջ 15 մոնոներկայացում-առաջնախաղ։


Միջազգային ծրագրում ներառված են եղել Ելենա Կալագանովայի (ՌԴ) «Երջանիկ Շառլոտան» և Ջորջի Դվալիշվիլու (Վրաստան) «Մեկ ուրիշը» մոնոներկայացումները։

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW