×


Կադրը՝ «Միսթր եւ միսիս Սմիթ» ֆիլմից

Փիթը հրաժարվել է նկարահանվել իր «ոխերիմ թշնամի» Ջոլիի հետ

Բրեդ Փիթը չի ցանկանում նկարահանվել Անջելիա Ջոլիի հետ միեւնույն ֆիլմում, պատմում է Daily Mail-ը՝ նշելով, որ դերասանին չի գայթակղել նույնիսկ մեծ հոնորարը: Նախկին ամուսիններին առաջարկել են 60 միլիոն դոլարի դիմաց վերամիավորվել էկրանին:

Աղբյուրի վկայությամբ՝ անկախ գումարի չափից Փիթը պատրաստ չէ նման փորձարկումների:

«Հիմա նրանք ոխերիմ թշնամիներ են: Բրեդը նույնիսկ ավելի մեծ գումարի դեպքում չի քննարկի Էնջիի հետ հնարավոր համագործակցությունը: Նա այնքան հոգեկան ցավ է պատճառել դերասանին, որ չի ցանկանում իր շրջապատը խոսի նախկին կնոջ մասին»,- հայտնել է աղբյուրը:

Ֆիլմում նրանք պետք է մարմնավորեին սիրահար զույգի՝ Կաննում հյուրանոցի սեփականատեր Էմանուելին ու նրա մուսա Էմմային: Ֆիլմի սցենարը հիմնված է իրական դեպքերի հիման վրա, որոնք տեղի են ունենում Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ:

Փիթն ու Ջոլին բաժանվել են 8 տարի առաջ, սակայն հարաբերությունները պարզել նրանց չի հաջողվել մինչեւ հիմա. դեռ շարունակում են դատական քաշքշուքը Chateau Miraval գինու գործարանի շուրջ:

Կադրը՝ «Ծովի ափին» ֆիլմից


Փիթն ու Ջոլին միասին երկու ֆիլմում են նկարահանվել: 2005-ին մասնակցել են «Միսթր եւ միսիս Սմիթ»-ի աշխատանքներին, ինչից հետո նրանց միջեւ սիրավեպ է սկսվել, եւ Փիթն ամուսնալուծվել է Ջենիֆեր Էնիսթոնից: Նրանց վերջին համատեղ աշխատանքը 2015-ին թողարկված «Ծովի ափին» (By the Sea) ֆիլմն է:

Զույգը 6 երեխա ունի, որոնցից երեքը որդեգրած են: Զույգի դուստրերը հրաժարվել են հոր ազգանունից:

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW