Շենժենում աշնանը տեղի է ունեցել գալա միջոցառում՝ նվիրված Huawei ULTIMATE DESIGN կոնցեպտին։ Միջոցառումն ուղեկցվել է տպավորիչ շոու-ծրագրով եւ ռիթմիկ երաժշտությամբ, որ լավագույնս համապատասխանում է կոնցեպտի էությանը: Ցուցադրվել են պարային շքեղ համարներ, որոնք մարմնի լեզվով արտահայտում են Huawei-ի տեսլականն ու վճռականությունը՝ նորարարական տեխնոլոգիաների ոլորտում նոր բարձունքներ գրավելու ճանապարհին:
HUAWEI բրենդի «Dream it Possible» կոմպոզիցիան արտացոլում է սեփական երազանքների հետեւից գնալու կարեւորությունն ու ընդգծում, որ ընկերության նորարարական բոլոր նվաճումները հնարավոր են դարձել սեփական հաջողության հանդեպ անմնացորդ հավատի շնորհիվ:
Միջոցառման ընթացքում ընկերության գործադիր տնօրեն, Consumer Business Group-ի խորհրդի նախագահ եւ Huawei Intelligent Automotive Solution-ի տնօրենների խորհրդի նախագահ Ռիչարդ Յուն նշել է. «Մենք երբեք չենք դադարել նորարարական գաղափարներ առաջ քաշելուց եւ երբեք չենք հրաժարվել դրանք կյանքի կոչելուց: Հենց դրա շնորհիվ կարողացանք մշակել շուկայում առաջին առաջին եռակի ծալվող սմարթֆոնը՝ HUAWEI MATE XT Ultimate design-ը»:
Նորարարական դիզայն եւ էսթետիկ կատարելություն
Huawei-ը շարունակում է պահպանել առաջատար դիրքերը սարքերի դիզայնի ոլորտում եւ սպառողներին ներկայանալ յուրահատուկ եւ էսթետիկ առաջարկներով: HUAWEI MATE XT Ultimate design սմարթֆոնը ժառանգել է նախորդ սերնդի ULTIMATE DESIGN սարքերի խորհրդանշական սիմետրիկ դիզայնը: Սարքի փայլուն մակերեսը ստեղծվում է բարդ սինուսոիդային մշակման շնորհիվ: Այդ ճանապարհով ստեղծված յուրաքանչյուր կորությունն ու դետալը սարքին տալիս են նրբագեղ եւ առանձնահատուկ տեսք:
Նորարարական տեխնոլոգիաներ եւ առաջադեմ զարգացումներ
Huawei-ը մշտապես ձգտում է տեխնոլոգիական նորարարության եւ օգտատերերին առաջարկում առաջադեմ հնարավորություններ ու սարքեր, ինչին հասնում է՝ կատարելով շարունակական ներդրումներ տեխնոլոգիական զարգացման եւ ընթացիկ ուսումնասիրությունների մեջ:
Նոր սմարթֆոնը համալրված է պտտվող մեխանիզմների վրա հիմնված նորարարական համակարգով, որի շնորհիվ կարող է ծալվել դեպի ներս եւ դեպի դուրս։ Գերթեթեւ պտտվող կոնստրուկցիաներն ունեն ճշգրիտ կարգավորում, ինչի շնորհիվ էկրանը ծալվում է զարմանալիորեն սահուն:
HUAWEI MATE XT Ultimate design-ի իմերսիվ էկրանը պատրաստված է ճկուն նյութերից, որոնք թույլ են տալիս էկրանը հեշտությամբ ծալել տարբեր ուղղություններով՝ ինչպես դեպի ներս, այնպես էլ դեպի դուրս:
Նորարարական փորձ եւ զարմանալի հնարավորություններ
HUAWEI MATE XT Ultimate design-ը փոխում է մեր պատկերացումները սմարթֆոնի հնարավորությունների մասին: Այն թույլ է տալիս էկրանն օգտագործել երեք տարբեր ռեժիմով՝ լիովին բացված, երկակի կամ եռակի ծալված:
Լիովին բացված վիճակում էկրանը ստեղծում է այնպիսի իմերսիվ էֆեկտ, որ դիտողն իրեն բառացիորեն զգում է մեդիա կոնտենտի մեջ: Բացի այդ՝ անհամեմատ հեշտանում է անհրաժեշտ տեղեկատվության արագ որոնումը:
Երկակի ծալված էկրանով ռեժիմում սմարթֆոնը կատարյալ է հոդվածներ եւ նամակներ կարդալու համար, իսկ լիովին բացված էկրանով օգտատերը կարող է կենտրոնանալ մեկ գործողության վրա, օրինակ՝ զանգահարել կամ լուսանկարել:
Նորարարական լուսանկարչություն. հավերժացրեք կյանքի գեղեցիկ պահերը
Huawei-ը բջջային լուսանկարչության նորարարությունների ոլորտի առաջատարն է: HUAWEI MATE XT Ultimate design-ի բարակ կորպուսը ցուցադրում է պատկերի մշակման եզակի տեխնոլոգիայի՝ HUAWEI XMAGE-ի հզոր հնարավորությունները: Կարգավորման 10 աստիճան ունեցող ֆիզիկական դիաֆրագման թույլ է տալիս ստանալ ապշեցուցիչ կադրեր նկարահանման տարբեր պայմաններում: Հեռավոր սարերից մինչեւ ծաղկի վրա գտնվող փոքրիկ միջատներ պատկերող լուսանկարները դառնում են արտահայտիչ եւ տպավորող: Տեսախցիկը նաեւ ապահովում է ակնթարթային նկարահանման ֆունկցիա, ինչը հնարավորություն է տալիսանհավատալի հստակությամբ նկարահանել նույնիսկ արագ շարժվող առարկաները:
HUAWEI MATE XT Ultimate Design-ում ներդրված շարժական սարքերի նոր ձեւավորման նոր մոտեցմամբ սմարթֆոնի աշխատանքն ավելի արդյունավետ է դառնում, դրանով կազմակերպված ժամանցն՝ ավելի գրավիչ: Որպես շուկայում առաջին եռակի ծալվող սմարթֆոն՝ HUAWEI MATE XT Ultimate design-ն ընդլայնում է ծալվող սարքերի հնարավորությունները։
Huawei-ը երբեք կանգ չի առնում նվաճումների որեւէ փուլում, այլ շարունակում է առաջ շարժվել՝ կատարելագործելով իր բրենդային ինքնությունը եւ առաջարկելով առաջադեմ տեխնոլոգիաներ, առանձնահատուկ դիզայն եւ օգտագործողի պրեմիում փորձ:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: