×


Լուսանկարը՝ Հակոբ Քալաշկանի «Հոբելյանական հաճախորդը»

«Չարություն եմ արել ու վնասել ոտքս». Կամերայինում չեղարկվել են Զիրոյանի մասնակցությամբ ներկայացումները

Երեւանի կամերային թատրոնը տեղեկացրել է, որ Զիրոյանի վնասվածքի պատճառով իրենց խաղացանկում փոփոխություն է տեղի ունեցել:

«Ցավոք, դերասանի մարմնական վնասվածքի պատճառով «Համլետ» ներկայացումն այսօր կփոխարինվի «Ինչ տարբերություն, թե ում հետ» ներկայացմամբ: Դեկտեմբերի 21-ին ու 24-ին կայանալիք « Հոբելյանական հաճախորդ»-ները կփոխարինվեն «5+1 պատմություն սիրո մասին» բազմաժանր ներկայացմամբ»,- նշված է թատրոնի տարածած հայտարարության մեջ:

Զիրոյանն էլ Ֆեյսբուքի իր էջում տեսաուղերձով է հայտնել չեղարկումների մասին:

«Չարություն եմ արել ու վնասել ոտքս: Հայցում եմ ձեր ներողամտությունը: Շուտ կվերադառնամ Կամերային թատրոնի բեմ ու կկատարեմ պարտքս: Սիրում եմ ձեզ, իմ սիրելի հանդիսատես, իսկ ինձ շուտափույթ ապաքինում»,- հայտնել է դերասանը:

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW