×


Մարջան Ավետիսյանը եւ Ռոբերտ Հակոբյանը՝ Վազգեն Սարգսյանի ծնողների դերում

Մինչ Վազգեն Սարգսյանի մասին պատմող ֆիլմը մեծ էկրաններ կբարձրանա, ստեղծագործական կազմը շարունակում է նկարահանումների հրապարակից նոր կադրերով կիսվել:

«Genetic Production»-ը բացահայտել է, թե ովքեր են մարմնավորել Սպարապետի ծնողներին՝ Զավեն եւ Գրետա Սարգսյաններին: Նրանց դերերում են Հայաստանի վաստակավոր արտիստ Ռոբերտ Հակոբյանն եւ Մարջան Ավետիսյանը:


«Վազգեն Սարգսյանի մայրիկին բոլորը ճանաչում են որպես Գրետա մայրիկ, ով պատերազմի տարիներին կանգնած է եղել ոչ միայն իր որդու, այլեւ բոլոր զինվորների թիկունքին: Այդ պինդ կեցվածքով, հերոս ծնած մոր եւ միաժամանակ կանացի նուրբ զգացմունքներով օժտված Գրետա մայրիկի կերպարը վստահվել է Մարջան Ավետիսյանին»,- նշել են ֆիլմի ստեղծողները:

View this post on Instagram

A post shared by @genetic_production

Պատանի Վազգենին մարմնավորել է գյումրեցի Արտուշ Բաղդասարյանը: Դեռ ավելի վաղ էր հայտնի դարձել, որ Սարգսյանի դերում Խորեն Լեւոնյանն է:

Լուսանկարները՝ Genetic Production-ի

Կարդալ ավելին

Quality Sign BW