«Շնորհավոր քո նոր տարին»` այսպես է կոչվում Մայքլ Քոթանջյանի նոր երգը։ Այն հեղինակային չէ, բայց ինչպես երգիչն է նշում, ամբողջությամբ արտահայտում է իր ներաշխարհն ու հույզերը։
«Երկար դադարից եւ դեպրեսիաներից հետո հասկանալով, որ նորից կյանք վերադառնալու միջոցը երաժշտությունն ու արվեստն է, ցանկություն առաջացավ կատարել մի երգ, որը կնվիրվեր թե՛ մեծերին, եւ թե՛ փոքրերին»,- նշել է նա:
Քոթանջյանի նոր տեսահոլովակը նկարահանվել է Հանրապետության հրապարակում։ Նկարահանումներին մասնակցել են նաեւ երկու բլոգեր, որոնք փոխանցում են դրականն ու բարին եւ հոգ տանում քաղաքի մաքրությանը եւ գեղեցկությանը։
«Շնորհավոր քո նոր տարին» երգի երաժշտության հեղինակները Ռոնալդ Միլերը եւ Բրայան Ուելսն են: Երգը ստեղծվել է կես դար առաջ եւ առավել հայտնի է Սթիվի Ուանդերի կատարմամբ։ Հայերեն տարբերակի բառերի հեղինակը Ռուբեն Հախվերդյանն է:


×
4,545





