Այս ամիս Երեւանում մեծ էկրան կբարձրանա կինոռեժիսոր Հովհաննես Գալստյանի «Բեմ» խաղարկային լիամետրաժ ֆիլմը: Հայաստանի, Գերմանիայի եւ Լյուքսեմբուրգի կինեմատոգրաֆիստների համատեղ արտադրության դրամայի պրեմիերան նախատեսված է հունվարի 16-ին՝ «Մոսկվա» կինոթատրոնում:
«Ֆիլմն արվեստի մեծ բաղադրիչով, կրքի, զոհաբերության եւ կատարելության փնտրտուքի մասին էմոցիոնալ լիցքավորված պատմություն է, որտեղ անձնական ու մասնագիտական հավակնությունները միահյուսվում են անվերջանալի ինտրիգների, սիրո եւ դավաճանության սարդոստայնի մեջ՝ բալետի անողոք աշխարհում»,- նշում են հեղինակները:
Գլխավոր դերերում հանդես են գալիս Խորեն Լեւոնյանը, Վիվյեն Բաստաջյանը, Ֆրիդա Յորքը, Սոս Ջանիբեկյանը, Վիգեն Ստեփանյանը, Հանովերի պետական բալետի մենապարուհի Լիլիթ Հակոբյանը, Լաուրա Շլեզինգերը։ Ֆիլմում հնչում են կոմպոզիտորներ Ֆիլիպ Գլասի, Նիլս Ֆրահմի ստեղծագործությունները, նաեւ Կոմիտաս՝ Լիլիթ Նավասարդյանի մեկնաբանությամբ։
Ֆիմի տեւողությունը 95 րոպե է, տարիքային սահմանափակումը՝ 16-ից բարձր:
Սցենարի հեղինակներն են Մարինե Զաքարյանը եւ Հովհաննես Գալստյանը։
Փետրվարից նախատեսվում են ֆիլմի ցուցադրումները Բրազիլիայում, ԱՄԷ-ում, Ֆրանսիայում եւ Ռուսաստանում:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: