×


«MALLորվածը». Գոռ Կիրակոսյանը սկսել է իր 7-րդ ֆիլմի նկարահանումները

Գոռ Կիրակոսյանը նոր ֆիլմ է նկարահանում: «Մեծ պատմություն փոքր քաղաքում» սիրված ֆիլմի ռեժիսորն իր 7-րդ աշխատանքն անվանել է «MALLորվածը»:

Նկարահանումներին մասնակցում են Դիանա Մալենկոն, Արման Նավասարդյանը, Անի Խաչիկյանը, Ռաֆայել Երանոսյանը, Ռոզի Ավետիսովան, Իննա Խոջամիրյանն ու ուրիշներ:



Մալենկոն «սթորի» է հրապարակել, որում Կիրակոսյանն այսպիսի խոսքեր է ասում գործընկերներին. «Իսկապես դժվար օր էր, բայց հաղթահարեցինք: Ես մի քիչ անհանգստանում էի, բայց լավ թիմ ունենալը միշտ լավ արդյունք է տալիս: 30 օր էլ ունենք իրար հետ աշխատելու»:

Իննա Խոջամիրյանը պատրաստվում է «MALLորվածը» ֆիլմի նկարահանումներին


Ռեժիսորի նախորդ աշխատանքը «Սեւազգեստ կանայք» կատակերգությունն է, որում գլխավոր դերերը մարմնավորել են Ելենա Վարդանյանը, Լուիզա Ներսիսյանը, Դիանա Մալենկոն, Իվետա Մուկուչյանը, Ռոզի Ավետիսովան եւ Ռոմելա Սարգսյանը:

Կարդալ ավելին

Quality Sign BW