×


«Ես երջանիկ եմ». Նիկոլայ Վասիլենկոյի ուրախ հոլովակը՝ Դուբայում Հայաստանի սիմֆոնիկ նվագախմբի համերգի առթիվ

Դուբայի օպերայում հունվարի 17-19-ը ելույթ է ունեցել Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը՝ ներկայացնելով «Սիմֆոնիկ ռոք» համերգային ծրագիրը։ Նվագախումբը Արաբական Միացյալ Էմիրություններում է Դուբայի օպերայի հրավերով, հանդես է եկել «Զեփելին», «Նիրվանա» ռոք խմբերի եւ Մայքլ Ջեքսոնի հայտնի ու սիրված կատարումների սիմֆոնիկ մեկնաբանություններով։

Առաջին համերգին ներկա է եղել ու իր անմոռանալի տպավորություններով Ինստագրամում կիսվել ռոստովյան գործարար Նիկոլայ Վասիլենկոն, որը վերջին շրջանում մեծ համբավ է վայելում սոցցանցի ռուսախոս օգտատերերի շրջանում, որոնք նրան անվանում են մարդ-հակադեպրեսանտ:

Մեկ միլիոնից ավելի հետեւորդ ունեցող Վասիլենկոն հոլովակ է նկարահանել ու պատմել համերգային երեկոյի մասին:

«Ես երջանիկ եմ, ընկերներ, պարզապես երջանիկ: Նվագախումբը հայկական է` Երեւանից. համերգին ներկա հայերն են պատմել: Այդ սիմֆոնիկ նվագախո՜ւմբը, «Լեդ Զեփելինը», կիռաթնե՜րը, 3 մենակատար կա... Ամեն ինչ պարզապես հիանալի ու շատ գեղեցիկ է: Ես երջանիկ եմ»,- պտտվելով եւ շատ ուրախ նշել է նա:


Посмотреть эту публикацию в Instagram

Публикация от Николай Василенко (@nikolay_anatolievich_vasilenko)



«Սիմֆոնիկ Զեփելին» եւ «Սիմֆոնիկ Նիրվանա» համերգները ղեկավարել է Միացյալ Թագավորությունից հրավիրված դիրիժոր Ռիչարդ Սիդվելը, իսկ «Սիմֆոնիկ Ջեքսոն» համերգը՝ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար ու գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանը։

Կարդալ ավելին

Quality Sign BW