×


Լուսանկարը՝ Վիգեն Մնոյանի

«Սխալվեցի՝ փորձելով գտնել միակ ճիշտ ուղին». Արեւիկ Գեւորգյանի մտորումները 34-ամյակին

Դերասանուհի, հաղորդավարուհի Արեւիկ Գեւորգյանն երեկ նշել է ծննդյան 34-ամյակն ու այդ առիթով իրեն, իր իսկ խոսքերով, լավագույն նվերը մատուցել՝ դիտելով «Մսյո Ազնավուր» ֆիլմը:

«Այս ճանապարհին, իհարկե, կոտրվեցին ոսկորներ, ներսում փոթորիկներ եղան, մարդիկ ու իրավիճակներ փորձեցին իմ համբերությունը, սխալվեցի՝ փորձելով գտնել միակ ճիշտ ուղին, կորցրի ոտքերիս տակ եղած հողը ու այն կայունությունը, որին հավատում էի՝ կախված լինելով իմ ակնկալիքների փրփուրներից։

Ես մեծացել եմ ոչ միայն մեկ տարով, այլեւ, կարծես, մի ամբողջ կյանքով։ Ու հասկացա, որ երբ ներսում վերանորոգումներ չես կատարում, երբ ամուր հիմք չես կառուցում, ոչինչ չես կարող ստեղծել։ Այսօր եղած բոլոր ճանապարհներից ես ընտրում եմ սերը՝ այն իսկապես միակ ճանապարհն է, որը բավական լայն է բոլորիս համար»,- իր տարեդարձի առիթով գրել է դերասանուհին:



Մեկ այլ հրապարակման մեջ էլ նա խոստովանել է, թե որն է իր յուրահատուկ ունակությունը, պարզվում է՝ սիրելն է:



Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW