Փետրվարի 13-ից 23-ը կայանալիք Բեռլինի 75-րդ միջազգային կինոփառատոնի ծրագրում ներկայացված է հայկական երկու ֆիլմ: Կինոքննադատ, լրագրող Դիանա Մարտիրոսյանը երեւույթն ուրախալի է համարում՝ նշելով, որ հեղինակավոր այս կինոփառատոնում հայկական ֆիլմ վաղուց չէր ընդգրկվել:
«Այս անգամ հոլիվուդյան եւ եվրոպական կինոաստղերից բացի՝ Թիլդա Սուինթոն, Բենեդիկտ Քամբերբեչ, Թիմոթի Շալամե, Ջեյքոբ Էլորդի, կինոփառատոնին մասնակցում է հայ երկու կինոռեժիսոր: Նրանք իրենց վավերագրական ֆիլմերը ներկայացնելու են «Ֆորում» եւ «Ֆորում սփեշլ» ծրագրերում»,- ասել է նա:
Դրվագը՝ ամարա Ստեփանյանի «Իմ հայկական ուրվականները» ֆիլմից
«Ֆորում սփեշլ» ծրագրում ներկայացված է Թամարա Ստեփանյանի «Իմ հայկական ուրվականները» ֆիլմը: Կինոփառատոնի պաշտոնական կայքն աշխատանքի մասին այսպես է գրել. «Հետմահու քնքուշ նամակ Թամարայի հորը, ով կինոդերասան էր Խորհրդային Հայաստանում: Նա մանուկ հասակում հեռուստացույցով դիտել է հորը, նախքան հետագայում ինքը կհաստատվեր որպես կինոռեժիսոր: Գրավիչ զբոսանք հայկական կինոյի պատմության բնապատկերներով»:
Թամարա Ստեփանյանը
Ռեժիսորի հայրը սիրված դերասան Վիգեն Ստեփանյանն է: Թամարա Ստեփանյանի հետ BRAVO.am-ի հարցազրույցը, որում պատմում է նաեւ այս ֆիլմի մաիսն, կարող եք կարդալ այստեղ:
Քրիստինե Հարությունյանը
Քրիստինե Հարությունյանի «Երազանքից հետո» ֆիլմը «Ֆորում» ծրագրում է: «Երիտասարդ զինվոր Ատոմին հանձնարարված է Կլոդետին հեռու պահել հոր մահվան լուրից ու նրան ուղեկցել հակամարտության մեջ գտնվող հայկական գյուղերից մեկը: Հալյուցինացիոն ոդիսական՝ մշտապես պատերազմական վիճակում գտնվող ազգի դիցաբանության միջոցով»,- այսպս է գրել berlinale.de-ն:
Դրվագը՝ Քրիստինե Հարությունյանի «Երազանքից հետո» ֆիլմից
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: