43-ամյա դերասան Թահիր Ռահիմը «Մսյո Ազնավուր» ֆիլմում լեգենդար Շառլ Ազնավուրին մարմնավորելու համար առաջադրվել է «Սեզար» հեղինակավոր մրցանակի:
Ֆրանսիական 50-րդ կինոմրցանակաբաշխությունը տեղի կունենա փետրվարի 25-ին՝ Փարիզի «Օլիմպիա» համերգասրահում, որտեղ ժամանակին փառահեղ ելույթներ է ունեցել նաեւ Ազնավուրը: «Սեզար» մրցանակը հանձնվում է 1976 թվականից:
Թահար Ռահիմը՝ Շառլ Ազնավուրի կերպարում
Ալժիրական արմատներով ֆրանսիացի դերասան Ռահիմն ուրախալի նորությանն արձագանքել է սոցցանցերում այսպիսի գրառմամբ. «Շնորհակալ եմ քվեարկողներին, դա ինձ հուզել է մինչեւ հոգուս խորքը: Եվ, իհարկե, շնորհակալություն ֆիլմի ամբողջ կազմին, առանց որոնց այսօր ոչինչ էլ չէր լինի: Հրաշալի էր միասին երազել»:
Посмотреть эту публикацию в Instagram
«Լավագույն դերասան» անվանակարգում ներկայացված են նաեւ Պիեր Նինեն («Կոմս Մոնտե Քրիստո»), Կարիմ Լեկլուն («Ջիմի պատմությունը»), Բենժամեն Լավերնը («Շքերթային նվագախումբ») եւ Ֆրանսուա Սիվիլ («Կոտրված սրտեր»):
Թահիր Ռահիմը «Մարգարե» ֆիլմում դերակատարման համար 2010 թվականին երկու «Սեզար» մրցանակ է ստացել՝ լավագույն նորամուտի եւ տղամարդու դերի համար:


×
1,510





