×


Գրեմմի 2025. Բեյոնսեի գլխավոր մրցանակը, Քանյե Ուեսթի մերկ սիրելին եւ Շակիրայի քաղաքական ճառը

Լոս Անջելեսում այս գիշեր տեղի է ունեցել 67-րդ «Գրեմմի» մրցանակաբաշխությունը: Երեկոյի գլխավոր դեմքերից մեկը Բեյոնսեն էր, որն իր կարիերայում առաջին անգամ հաղթել է «Տարվա ալբոմ» անվանակարգում՝ «Cowboy Carter»-ի համար, իսկ մրցանակը նրան հանձնել է Թեյլոր Սվիֆթը, ինչը շատերը խորհրդանշական են համարել:

Համացանցում լուրեր էին պտտվում, թե Բեյոնսեն Սվիֆթին իր մրցակիցն է համարում ու փորձում չեզոքացնել նրան: Երբ 16 տարի առաջ երգչուհին հաղթեց «Տարվա ալբոմ» անվանակարգում, Քանյե Ուեսթը բեմ բարձրացավ ու հայտնեց, որ մրցանակը պետք է ստանար Բեյոնսեն:


Իսկ ահա Քանյե Ուեսթի համար, որն առաջադրված էր «Լավագույն ռեփ երգ» անվանակարգում (հաղթել է Քենդրիկ Լամարը), «Գրեմմի»-ի երեկոն, կարծես, այդքան էլ հաջող կերպով չի ընթացել: Կարմիր գորգին ռեփերի կինը՝ Բիանկա Ցենզորին, մուշտակով է եղել, սակայն հանել է այն ու ցուցադրել մերկ մարմինը՝ թափանցիկ կարճ զգեստով: Այդ պատճառով, որոշ աղբյուրների համաձայն, զույգին հեռացրել են արարողությունից: Մեկ այլ վարկածով՝ երաժիշտն ու սիրելին սեփական ցանկությամբ են լքել միջոցառումը:


Քենդրիկ Լամարը 5 մրցանակի է արժանացել՝ դառնալով 67-րդ «Գրեմմի»-ի ֆավորիտը: Նրա «Not Like Us» երգը հաղթել է «Տարվա երգ», «Տարվա ձայնագրություն», «Տարվա ռեփ կատարում», «Լավագույն ռեփ երգ» եւ «Լավագույն տեսահոլովակ» անվանակարգերում:



Շակիրան, որն արարողությանը եկել էր որդիների՝ Սաշայի ու Միլանի հետ, իր «Las Mujeres Ya No Lloran»-ով հաղթել է «Լավագույն լատինաամերիկյան փոփ ալբոմ» անվանակարգում: Նա, օգտվելով առիթից, իր ելույթում անդրադարձել է ներգաղթյալների խնդրին:


Շակիրան շնորհակալություն է հայտնել որդիներին, հետո էլ ավելացրել է. «Հաղթանակս նվիրում եմ այս երկրի ներգաղթյալ իմ բոլոր եղբայրներին ու քույրերին: Դուք սիրված եք, եւ ես միշտ պայքարելու եմ ձեզ հետ»:


«Գրեմմի»-ի կարմիր գորգին իրենց հագուկապով առանձնացել են Լեդի Գագան՝ սեւ, Թեյլոր Սվիֆթը՝ կարմիր կարճ զգեստով, Բիլլի Այլիշը՝ կոստյումով ու ոճային աքսեսուարներով:


Նրբագեղ ու տարբերվող է եղել Սաբրինա Քարփենթերը, Ջոն Լեգենդի կինը՝ մոդել Քրիսի Թեյգենը, եւ Ուիլոու Սիմիթը նախապատվությունը տվել են «մերկ» զգեստներին: Ինչպես միշտ, տարբերվել է ու շատ հմայիչ եղել Ջեննիֆեր Լոպեսը, որը հանձնել է Շակիրայի մրցանակը:

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW