×


Հայտնիների օնլայն մեդիա վարկանիշը հունվարին

BRAVO.am-ը ներկայացնում է, թե հայկական շոու-բիզնեսի որ ներկայացուցիչներին են ամենաշատն անդրադառնում մեդիայում եւ ինչ թեմաների շուրջ:

Մեդիամաքս մեդիա ընկերության ԶԼՄ-ների մոնիտորինգի, վերլուծության եւ գնահատման MaxMonitor համակարգի օգնությամբ պարզեցինք այն հայտնիներին, ովքեր ամենաշատն են գտնվել լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում հունվար ամսվա ընթացքում:

Մոտ 150 լրատվական կայքերի հունվար ամսվա դիտարկման արդյունքներով ամենից շատ հիշատակված հայտնիների եռյակն է՝

•    Սիրուշո ՝ 60 հիշատակում,

•    Հրանտ Թոխատյան ՝ 47 հիշատակում,

•    Խորեն Լեւոնյան ՝ 35 հիշատակում:


Ներկայացնենք հիշատակումների հիմնական բովանդակությունը.

Հունվարին հայկական մեդիայում հիշատակումների թվով առաջատարը Սիրուշոն է: Հունվարի 7-ին երգչուհին նշել է 38-ամյակը: Նախորդ ամիս նա նաեւ նոր երգ է ներկայացրել. «Հեռու եմ»-ի խոսքերի եւ երաժշտության հեղինակն ինքն է:



Սիրուշոն տատիկի հետ ջերմ տեսանյութ է հրապարակել, ինչպես նաեւ ընտանեկան լուսանկարներ եւ երեխաների մասնակցությամբ տեսանյութեր. «Այդ վիդեոները պահում եմ, որ մեծանան, իրենց ցույց տամ»,- գրել է երգչուհին:

Հրանտ Թոխատյանը երկրորդ հորիզոնականում է: Հունվարին դերասանի կինը՝ Լուիզա ներսիսյանը, «Իմունիտետ» հաղորդման շրջնակում առաջին անգամ խոսել է ամուսնու առողջական վիճակի մասին. «Կա խնդիր, եւ պետք է լուծել ամբողջ ընտանիքով: Եթե դեպրեսիայի մեջ ընկնես, ոչնչով օգուտ չես տա: Իսկ եթե ուժերդ հավաքես, ամեն ինչ այլ կլինի: Հիմա կարողանում եմ այս մասին խոսել, որովհետեւ գիտեմ՝ խնդիրը հաղթահարված է»:

Հունվարի 10-ին Թոխատյանը նշել է ծննդյան 67-րդ տարեդարձը: Արտիստին շնորհավորել են ընտանիքի անդամները, Կամերային թատրոնի անձնակազմը, ընկերներն ու երկրպագուները:

Լրատվամիջոցները տարածել են նաեւ դստեր հրապարակումը: «Հունվարի 10-ը մեր ընտանիքի համար ամենախառը, ուրախ ու տոնական օրն է, որովհետեւ 3 հոգի ծնվել են հենց այսօր՝ պապաս, տատիկս ու եղբայրս»,- գրել է Լիլիթ Թոխատյանը:

Երրորդ հորիզոնականում Խորեն Լեւոնյանն է: 2025-ը պրեմիերաների տարի է դերասանի համար: Հունվարին մեծ էկրան է բարձրացել կինոռեժիսոր Հովհաննես Գալստյանի «Բեմ» ֆիլմը, որում նկարահանվել է Լեւոնյանը: Իսկ արդեն մարտին կցուցադրվի «Վազգեն. վերջին Սպարապետը» ֆիլմը, որում Սպարապետի դերը մարմնավորում է դերասանը:

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW