×


«Լճանալն էլ է պետք, որպեսզի վերագտնենք մեզ». Մարիամ Ալեքսանյանի խորհրդավոր տրամադրությունը

Դերասանուհի Մարիամ Ալեքսանյանն Ինստագրամում կիսվել է ցրտաշունչ ձմռան կադրերով ու վերարտադրել Օշոյի մտքերը ժամանակի, տարվա եղանակների ու չլճանալու մասին:

«Երբեմն գալիս է ձմեռը, երբեմն՝ ամառը։ Եթե միշտ նույն եղանակը լինի, մի օր կզգաք լճացման պահը։ Չէ, դե, լճանալն էլ երբեմն պետք է, որպեսզի վերագտնենք ինքներս մեզ ու նոր ուժով շարունակենք առաջ շարժվել։ Պետք է սովորել սիրել այն ամենը, ինչ տեղի է ունենում, դա է այն, ինչ ես անվանում եմ հասունություն։ Պետք է սիրել այն, ինչ արդեն կա»,- մեջբերել է նա:


«Եթե լիներ» կամ «լավ կլիներ»-ով սկսվող մտքերը նախընտրում է փոխարինել «կա»-ով՝ ընտրելով իրականությունը. «Այն ամենը, ինչ թվում է, թե «կլիներ լավ», ընդամենը երազանք է։ Ինչպիսին էլ լինի իրականությունը, այն լավն է։ Սիրեք այն, ուրախացեք ու թուլացեք նրա մեջ։ Եթե ինչ-որ բան անցնում է, հրաժեշտ տվեք դրան։ Կյանքը հոսում է ու փոխվում, ու ոչ ոք չի մնում նույնը։ Երբեմն բացվում են լայն հնարավորություններ, երբեմն էլ շարժվելու տեղ չկա։ Երկուսն էլ լավ են, երկուսն էլ կյանքի նվերներ են։ Պարզապես վայելեք այն, ինչ տեղի է ունենում հենց հիմա։ Վաղը գուցե մի բան փոխվի ու այն ուրիշ լինի՝ վայելեք նաեւ այդ ուրիշը։ Հետո գուցե տեղի ունենա եւս մի բան՝ վայելեք նաեւ այդ երրորդը։ Ապրեք այս աշխարհում։ Երբեմն շոգ է, երբեմն՝ շատ ցուրտ, բայց երկուսն էլ անհրաժեշտ են, այլապես կյանքը կդադարի»:

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW