×


«Ասես ջնջել են հիշողությանս մի մասը». անձրեւը փչացրել է Եվա Զոհրաբյանի ընտանեկան արխիվը

Մայրանալ պատրաստվող դերասանուհի Եվա Զոհրաբյանն Ինստագրամի «Սթորի» բաժնում ցույց է տվել, թե ինչպես են թրջվելու պատճառով վնասվել իր ընտանեկան լուսանկարները:  

«Արխիվային լուսանկարներով տուփը թողել եմ ավտոտնակում, եւ անձրեւից հետո դրանք փչացել են: Ասեք ջնջել են հիշողությանս մի մասը՝ մանկությունը, մայրիկիս, հայրիկիս ու եղբորս հետ պահերը»,- գրել է նա:


Դերասանուհին պատմել է, որ շատ է տխրել այդ պատճառով: Թեեւ նամակներում շատերը գրել են, որ լուսանկարները հնարավոր կլինի վերականգնել, նա պարզաբանել է, որ որոշ կադրերի ներկն ամբողջությամբ մաքրվել է ու այլեւս դրանք փրկել չի լինի:

«Զգույշ եղել, ձեր հին նկարները լավ պահեք, որովհետեւ շատ թանկ հիշողություններ են: Էլ չես կարող հետ բերել»,- ավելացրել է Զոհրաբյանը:

Կարդալ ավելին

Quality Sign BW