Շվեյցարիայի Բազել քաղաքում մայիսին կայանալիք «Եվրատեսիլ» երգի մրցույթում Հայաստանի պատվիրակը կլինի Պարգը (Պարգեւ Վարդանյան):
Նա իր «Survivor» երգով մասնակցեց Հանրային հեռուստաընկերության նախաձեռնած «Դեպի Եվրատեսիլ» նախագծին, որի գլխավոր համերգն այսօր էր՝ Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում, եւ ցուցադրվում էր ուղիղ եթերում:
1-ին համարի ներքո հանդես եկող երգիչն ընտրվեց Հանրային հեռուստաընկերության ժյուրիի, միջազգային ժյուրիի եւ հեռուստադիտողի քվեարկության արդյունքում: Հաղթանակի համար պայքարում էր 12 մասնակից:


×
3,625





