×


Հանդիսատեսի տեսակները՝ Հայարփի Զուռնաչյանի եւ Հռիփսիմե Նահապետյանի զվարճալի հոլովակում

Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնի դերասանուհիներ Հռիփսիմե Նահապետյանը եւ Հայարփի Զուռնաչյանը տեսահոլովակ են հրապարակել ու ցույց տվել, թե ինչպես է իրեն դրսեւորում ներկայացումներ դիտելու եկած հանդիսատեսը: Իհարկե, խնդրին մոտեցել են հումորով:

Նրանք սկսել են միշտ հազացող մարդկանցից, որոնք ամենաանհարմար պահին ոչ դիտավորյալ կարող են խանգարել ներկայացման ընթացքը: Ապա հաջորդել է միշտ զանգեր ստացող, երկար ժամանակ հեռախոսը պայուսակում փնտրող եւ չգտնող, բայց ի վերջո այդ բարդ գործը գլուխ բերելուց հետո դահլիճում բարձր խոսող հանդիսատեսը:




Մյուսները ողջ ընթացքում քնած, բայց ծափերով բոլորին միացողներն ու «Բրավո» գոռացողներն են, զույգեր, որոնցից մեկը պարտադրաբար է եկել թատրոն ու իրեն բնավ էլ չի հետաքրքրում բեմում տեղի ունեցողը եւ իր պահվածքով անհարմար դրության մեջ է դնում կողակցին: Եվ, իհարկե, հոլովակը եզրափակել են մարդկանցով, որոնք միշտ հիշում են, թե իրենց ժամանակ թատրոն գնալը որքան ուրիշ էր:


«Ամեն դեպքում մենք ձեզ շատ ենք սիրում, հարգելի հանդիսատես»,- գրել է Զուռնաչյանը:

Դերասանուհիները որոշել են շարունակել շարքը:

Կարդալ ավելին

Quality Sign BW