×


Լուսանկարը՝ ԱրթԼավ

Գեղանկարչություն, Մարմարիկի ջրամբար, «Ինչպես ծաղկեց գազարը» եւ այլն՝ առաջիկա շաբաթը երեխաների համար

Ներկայացնում ենք օգոստոսի 15-ից 21-ը կայանալիք՝ երեխաների համար նախատեսված միջոցառումների Bravo.am-ի կազմած ընտրանին:

ՎԱՐՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՍ

«ԱրթԼավ»-ը հրավիրում է երեխաներին գեղանկարչության դասընթացի: Փոքրիկները կսովորեն ներդաշնակորեն դասավորել տարրերը կտավի վրա՝ ստեղծելով հավասարակշռված եւ արտահայտիչ աշխատանքներ: 


Օգոստոսի 15-ին, ժամը 16:00-ին

Տարիք՝ 5-13
Հասցե՝ Այգեձորի 1-ին նրբանցք, 54/2
Արժեքը՝ 7000-20000 դրամ
Մանրամասներին ծանոթացեք հետեւյալ հղումով:

«Փոքրիկ ձեռքեր»-ը կազմակերպում է ընթերցանության եւ ձեռքի աշխատանքի դաս: Երեխաները կընթերցեն հետաքրքիր գրքեր եւ կքննարկեն դրանք, ինչպես նաեւ իրենց ձեռքերով կստեղծեն գեղեցիկ ու յուրօրինակ աշխատանքներ։ 

Օգոստոսի 16-ին, ժամը 11:30-ին

Տարիք՝ 5+
Հասցե՝ Թումոյի այգի
Արժեքը՝ 5000 դրամ
Մանրամասներին ծանոթացեք հետեւյալ հղումով:

ԱՐՇԱՎՆԵՐ

Հանքավանի ջրվեժ եւ Մարմարիկի ջրամբար

«Արի խոխա» արշավախումբը երեխաներին եւ ծնողներին առաջարկում է մեկնել Կոտայքի մարզ՝ նոր վայրեր բացահայտելու։ Առաջին կանգառը կլինի Աղբյուրակ ջրամբարի մոտ գտնվող ՏՈՒ 134 Ա ինքնաթիռը, այնուհետեւ արշավականները կշարժվեն դեպի Մարմարիկի ջրամբար եւ կշարունակեն ճանապարհը դեպի Հանքավան։

Օգոստոսի 15-ին, ժամը 10:00-17։00

Տարիք՝ 3-6
Արժեքը՝ 8000 դրամ
Մանրամասները՝ այս հղումով։


ԹԱՏՐՈՆՆԵՐ 

«Հայկ եւ Բել. Բաբելոնից դեպի երկիրն Արարատի»

Օգոստոսի 15-ին, ժամը 17:00-ին

«Էնկի» ստվերների թատրոն 
Տարիք՝ 6+
Հասցե՝ Մուրացանի փող., 79 շենք (Լուսիկ Ագուլեցու տուն-թանգարան)
Տոմսերի արժեքը՝ 5000 դրամ
Գնել տոմս՝ այս հղումով:


«Շունն ու կատուն», «Պոչատ աղվեսը» եւ «Ճամփորդները»

Օգոստոսի 16-ին, ժամը 12:00-ին

Հեքիաթերեն
Տարիք՝ 3+
Հասցե՝ Տերյան 42/1, Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարան
Տոմսերի արժեքը՝ 3000 դրամ
Մասնակցությունը` նախապես գրանցմամբ
Տոմսերն ամրագրելու համար գրել այս հղումով կամ զանգահարել` 098 54 69 66:
 

Լուսանկարը՝ Հեքիաթերեն



«Ինչպես ծաղկեց գազարը»

Օգոստոսի 16-ին, ժամը 11:00-ին

Խաղարան
Տարիք՝ 2+
Հասցե՝ Մոսկովյան 3, Լոֆթ
Տոմսերի արժեքը՝ 3000 դրամ
Մասնակցությունը` նախապես գրանցմամբ
Տոմսերն ամրագրելու համար գրել այս հղումով կամ զանգահարել` 093 602022:

Կարդալ ավելին

Quality Sign BW