Եվրոպական միության խորհուրդն այսօր՝ փետրվարի 24-ին, ընդունել է Ռուսաստանի նկատմամբ սահմանափակող միջոցների 16-րդ փաթեթը, հայտնում է kommersant.ru-ն:
Պատժամիջոցների նոր փաթեթի շրջանակում սահմանափակումներ են սահմանվել 48 անձի նկատմամբ, որոնց թվում է դերասան, հումորիստ Միխայիլ Գալուստյանը:
«Գալուստյանը նախագահ Վլադիմիր Պուտինի եւ նրա քաղաքականության վաղեմի աջակիցն է եւ օգտագործում է իր ժողովրդականությունը Կրեմլի քարոզչությունը տարածելու համար»,- նշված է ԵՄ խորհրդի տարածած հաղորդագրության մեջ:


×
1,748





